VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Փոթորիկ

Գերմանիա / Դանիա / Հոլանդիա
2009, 105min.

Պրոդյուսերներ` Բրիթա Քնյոլեր, Հանս-Քրիստիան Շմիդ, ռեժիսոր` Հանս-Քրիստիան Շմիդ, սցենարի հեղինակներ` Բերնթ Լանգ, Հանս-Քրիստիան Շմիդ, օպերատոր` Բոգումիլ Գոդֆրեյուվ, երաժշտությունը` "The Notwist" ռոք խմբի, նկարիչ` Քրիստիան Մ. Գոլդբեք, հնչյունային ձևավորող` Հանս Մոլեր, մոնտաժող` Հանսյորգ Վայսբրիխ
Դերերում. Քերի Ֆոքս, Անամարիա Մարինկա, Սթիվեն Դիլան, Ռոլֆ Լասգորդ, Ալեքսանդր Ֆելինգ

Հաագայի դատարանի մեղադրող Հաննա Մայնարդին հաջողվում է բոսնիացի մի երիտասարդ կնոջ համոզել, որ վկայություն տա ենթադրյալ պատերազմական հանցագործի դեմ: Քաղաքական շահերի անհամապատասխանության և բոսնիացի սերբ ազգայնականների սպառնալիքների պայմաններում նա հասկանում է, որ ընդդիմախոսները ոչ միայն նստած են մյուս կողմում, այլև գտնվում են հենց իր կողքին: Հաննան բախվում է իր կյանքի դատավարությանը` անսպասելիորեն երկատվելով համակարգի մասին ունեցած իր անսասան համոզմունքների և վկայի հանդեպ ունեցած նվիրվածության միջև:

Մրցանակներ
Amnesty International-ի կինոմրցանակ, Գերմանական արտհաուսային կինոթատրոնների գիլդիայի մրցանակ, Berliner Morgenpost թերթի ընթերցողների ժյուրիի մրցանակ (Բեռլինի ՄԿՓ, 2009), Բեռնհարդ Վիքիի անվան կինոմրցանակ (Մյունխենի ԿՓ, 2009), Գերմանիայի կինոքննադատների ընկերակցության մրցանակ (2010)

Արտադրող ընկերություն

23/5 Filmproduktion GmbH
Methfesselstraße 23
10965 Berlin, Germany
Tel: +49 / 30 / 767682 -0
Fax: +49 / 30 / 767682 -29
Email: info@235film.de
www.235film.de

Շմիդ, Հանս-Քրիստիան

Հանս-Քրիստիան Շմիդ (ծն. 1965, Ալթյոթինգ)
Կինոարվեստ է ուսանել Մյունխենի հեռուստատեսության և կինոյի համալսարանում, սցենարիստի մասնագիտություն` Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանում: Տարիներ շարունակ աշխատել է պրոդյուսերներ Յակոբ Քլաուսենի ու Թոմաս Վյոբքեի և սցենարիստ Միխայել Գութմանի հետ: Բնակվում է Բեռլինում:

Ֆիլմացանկ
Շամպայն, թե հանքային ջուր (1989), Հրաշքների մեխանիկան (1992), Երկինք և դժոխք (1994, հ/ֆ), Հինգից հետո կուսական անտառում (1995), 23. ոչինչ այնպես չէ, ինչպես թվում (1998), Խենթը (2000), Հեռավոր լույսեր (2003), Ռեքվիեմ (2006), Փոթորիկ (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 11 11:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 13 14:30Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union Moscow Cinema The European Cultural Foundation