VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Նա` չինուհին

Ֆրանսիա / Գերմանիա / Մեծ Բրիտանիա
2009, 98min.

Պրոդյուսեր` Նատաշա Դաք, ռեժ./սց.` Սյաոլու Գո, օպերատոր` Զիլա Բոուզ, կոմպոզիտոր` Ջոն Փերիշ, նկարիչ` Մայա Բացցինի, հնչյունային ձևավորող` Ֆիլիպ Չոմպի, մոնտաժող` Էնդրյու Բըրդ
Դերերում. Հուան Լու, Վեյ Իբո, Ջեֆրի Հաչինգս, Քրիս Ռայման

Երիտասարդ չինուհի Մեյը, թողնելով գյուղի միապաղաղ կյանքը, գերադասում է մոտակա մեծ քաղաքի` Չոնքինի եռուզեռը: Բայց կյանքն այստեղ նրա սպասելիքները չի արդարացնում: Գործարանի աշխատանքը կորցնելով` Մեյը սիրահարվում է վարձու մարդասպան Սփայիքիին, որի անցյալը շուտով նրան սկսում է հետապնդել: Պահի ազդեցության տակ Մեյը մեկնում է Լոնդոն, որտեղ ամուսնանում է տարիքն առած պրն Հանթի հետ: Նոր կյանք է սկսվում Մեյի համար, որը պրն Հանթի լուռ տանը բանտված, ձանձրանում է: Այդ կյանքից հիասթափված` Մեյը կապվում է տարագիր հնդիկ Ռաշիդի հետ, որը խորտկարան ունի: Մեյը տեղափոխվում է խորտկարանի հետնասենյակը` Ռաշիդի հետ ապրելու: Վերջինս որոշում է վերադառնալ հայրենիք` հղի Մեյին թողնելով մենակ, անորոշության մեջ:

Մրցանակներ
"Ոսկե ընձառյուծ" (Լոկառնոյի ՄԿՓ, 2009), Մրցանակ` սցենարի համար (Համբուրգի ԿՓ, 2009)

Արտադրող ընկերություններ

Մեծ Բրիտանիայի կինոխորհուրդ

www.ukfilmcouncil.org.uk

Screen Yorkshire
www.screenyorkshire.co.uk

Em Media
www.em-media.org.uk

Warp X Production
www.warpx.co.uk

Intervista Digital Media and Rosem Films
A Tigerlily Films
Film 4

Գո, Սյաոլու

Սյաոլու Գո (1973, Չինաստան)
Սովորել է Պեկինի կինոակադեմիայում` 2000-ին ստանալով մագիստրոսի կոչում: 2002-ին ռեժիսուրա է ուսանել Մեծ Բրիտանիայի կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում: Նրա "Բետոնե հեղափոխությունը" ցուցադրվել է աշխարհի ավելի քան 50 կինոփառատոներում, իսկ "Այսօր ձուկդ ի՞նչ արժի" ֆիլմի պրեմիերան կայացել է Էդինբուրգի ՄԿՓ-ում: 2007-ին ֆիլմն ընդգրկվել է և Ռոտերդամի, և Սանդենս կինոփառատոների մրցույթային ծրագրերում: 14 տարեկանից Սյաոլու Գոյի գրքերը հրատարակվում են Չինաստանում: Անգլերեն թարգմանված նրա առաջին վեպը` "Քարի գյուղը", 2005-ին ներկայացվել է Անկախ արտասահմանյան գրականության մրցանակին, իսկ 2006-ին` IMPAC դուբլինյան միջազգային գրական մրցանակին: "Նարինջ" մրցանակին առաջադրված "Չինարեն-անգլերեն համառոտ բառարան սիրահարների համար" վեպը 2007-ին լույս է տեսել Ամերիկայում ու Եվրոպայում, դրան հաջորդել է "20 դրվագ սոված պատանեկությունից" գիրքը: Վերջին վեպը` "ՉԹԱ-ն նրա աչքերում" վերնագրով, 2009-ին տպագրվել է վեց լեզուներով:

Ֆիլմացանկ
Հեռու և մոտ (2003), Բետոնե հեղափոխություն (2004), Այսօր ձուկդ ի՞նչ արժի (2006), Հասցեն անհայտ է (2007), Մենք գնացինք հրաշքների աշխարհ (2008), Հնագետի կիրակին (2008), Անցողիկ քաղաք (2008), Նա` չինուհին (2009), Պրոլետարական ժուկով-ժամանակով. 12 հեքիաթ մի երկրի մասին (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 12 11:40Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 13 21:30Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation