Ճանապարհին Ավստրիա / Բոսնիա եւ Հերցեգովինա / Խորվաթիա / Գերմանիա 2009, 100min.
Պրոդյուսերներ` Դամիր Իբրահիմովիչ, Բրունո Վագներ, Բարբարա Ալբերտ, Կառլ Բաումգարթներ, Ռայմոնդ Գյոբել, Լեոն Լուչև, ռեժ./սց.` Յասմիլա Ժբանիչ, օպերատոր` Քրիստին Մայեր, կոմպոզիտոր` Բրանո Յակուբովիչ, նկարիչներ` Լադա Մագլայլիչ, Ամիր Վուկ, հնչյունային ձևավորող` Իգոր Չամո, մոնտաժող` Նիքի Մոսբյոք
Դերերում. Զրինկա Ցվիտեշիչ, Լեոն Լուչև, Էրմին Բրավո, Միրյանա Կարանովիչ, Մարիա Քյոն, Նինա Վիոլիչ, Սեբաստիան Կավացցա, Յասնա Օռնելա Բերի, Իզուդին Բայրովիչ, Յասնա Ժալիչա, Լունա Միյովիչ
Երիտասարդ սիրահարներ Լունան և Ամարը ջանում են հաղթահարել իրենց հարաբերություններին սպառնացող անսպասելի խոչընդոտները: Երբ Ամարին հեռացնում են աշխատանքից խմելու համար, Լունան անհանգստանում է, թե դա կվտանգի երեխա ունենալու իր փայփայած անուրջները: Լունայի երկյուղն աճում է, երբ Ամարն ընդունում է արմատական մահմեդականների հեռու համայնքում լավ վարձատրվող աշխատանքը: Ամարի հետ կապը կորցրած Լունային վերջապես թույլ են տալիս այցելել նրան վահհաբիստների մեկուսի համայնքում, որն ապրում է հովվերգական լճի ափին: Լունան բացահայտում է քողավոր կանանց և ծեսերի մի խորհրդավոր աշխարհ, որտեղ տղամարդկանց և կանանց ցերեկային կյանքը առանձին է և խիստ հսկողության տակ: Լունան աղաչում է Ամարին տուն վերադառնալ, բայց Ամարը համոզում է նրան, թե մենավոր աղոթավայրում հանդարտվել է և այլևս չի խմում: Երբ մի քանի շաբաթ անց Ամարը վերադառնում է տուն, Լունան էական փոփոխություն է նկատում կրոնի հանդեպ նրա ունեցած վերաբերմունքի մեջ: Ամարը պնդում է, թե ավելի լավ մարդ է փորձում դառնալ, բայց Լունան ավելի ու ավելի է դժվարանում հասկանալ նրա նոր հավատը` հարցականի տակ դնելով այն ամենը, ինչին հավատացել է, նույնիսկ երեխա ունենալու ցանկությունը: Մինչ աղետալի պատերազմի ցավագին հուշերը շարունակում են հալածել Լունային, նա կտոր-կտոր է լինում` տքնելով հասկանալ, թե սերն այնքան ճշմարի ՞տ է, որ իրեն և Ամարին միասին պահի երջանիկ կյանքի ճանապարհին:
Արտադրող ընկերություններ
Deblokada
Kranjčevićeva 43
71000 Sarajevo,
Bosnia and Herzegovina
Tel/fax: +387 33 668 559
Email: deblok@bih.net.ba
www.deblokada.ba
coop99 filmproduktion
Wasagasse 12 / 1
1090 Wien, Austria
Tel: +43-1-3195825
Fax: +43-1-3195825-20
Email: welcome@coop99.at
www.coop99.at
Pola Pandora Filmproduktion
Schewdter Strasse 13
D-10119 Berlin, Germany
Tel.: +49 69 24247441
Fax: +49 69 24247443
Email: pola@pandorafilm.com
Živa Production
Heinzelova 47
10000 Zagreb, Croatia
Tel/fax: +385 1 4662 100
Email: ziva.produkcija@gmail.com
| Ժբանիչ, Յասմիլա Յասմիլա Ժբանիչ (ծն. 1974, Սարաևո)
Հաճախել է Սարաևոյի կատարողական արվեստների ակադեմիա: 1995-ին տիկնիկավար է աշխատել "Բրեդ ընդ Փափեթ" ամերիկյան թատրոնում: 1997-ին արվեստագետների ընկերակցություն է հիմնել, ապա` "Դեբլոկադա" անունով կինոընկերություն, որի հովանու տակ նկարահանել է տասը կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև արվեստի տեսաֆիլմեր, որոնք մեծ հավանության են արժանացել միջազգային փառատոներում: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` "Գրբավիցան", 2006-ին արժանացել է Բեռլինի ՄԿՓ-ի "Ոսկե արջին":
Ֆիլմացանկ
Հետո, հետո (1997), Սերն է (1998), Մենք լուսավորում ենք գիշերը (1998), Կարմիր ճտքակոշիկներ (2000), Այստեղ-այնտեղ (2002), Պատկերներ անկյունից (2003), Կորցրած և գտնված ծննդյան օր (2004), Գրբավիցա (2005), Շինարարի օրագիրը (2005), Մասնակցություն (2008), Ճանապարհին (2009)
|