Իմ ուրախություն Գերմանիա / Հոլանդիա / Ուկրաինա 2010, 128min.
Պրոդյուսերներ` Հայնո Դեքերթ, Օլեգ Կոգան, Յոստ դե Վրիս, Լեոնտին Պըտի, ռեժ./սց.` Սերգեյ Լոզնիցա, օպերատոր` Օլեգ Մուտու, նկարիչ` Կիրիլ Շուվալով, հնչյունային ձևավորող` Վլադիմիր Գոլովնիցկի, մոնտաժող` Դանիելյուս Կոկանաուսկիս
Դերերում. Վիկտոր Նեմեց, Կատալին Դորդյա, Վլադիմիր Գոլովին, Օլգա Շուվալովա, Ալեքսեյ Վերտկով, Բորիս Կամորզին, Տիմոֆեյ Տրիբունցև, Մարիա Վարսամի, Վլադ Իվանով
Բեռնատարի վարորդ Գեորգին, անհավատարիմ կնոջը թողնելով, երկար ու դժվարին ուղևորության է մեկնում: Նրա բեռնատարը, շեղվելով ճանապարհից և մոլորվելով ռուսական գավառի վայրի հեռաստաններում, դանդաղորեն ընթանում է դեպի իր նպատակակետը: Վարորդը ճանապարհին հանդիպում է տարբեր մարդկանց և խորասուզվում մի աշխարհ, որը վերափոխում է նրա ինքնությունը. այդ աշխարհը լի է վախով, դաժանությամբ ու դավաճանությամբ:
Արտադրող ընկերություններ
Sota Cinema Group (Ուկրաինա)
www.sota.net.ua
MA.JA.DE. Fiction
Marienplatz 1 D-04103 Leipzig
Tel.: +49 30 84306166
Email: berlin@majade.de
www.majade.de
Lemming Film (Նիդեռլանդներ)
| Լոզնիցա, Սերգեյ Սերգեյ Լոզնիցա (ծն. 1964, Բարանովիչի, Բելառուս)
Կինոռեժիսոր: Արժանացել է "Դափնիներ" մրցանակի, "Նիկե" կինոակադեմիական մրցանակի և մի շարք այլ մասնագիտական պարգևների, միջազգային կինոփառատոների մրցանակակիր է: 1987-ին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1987-91 թթ. եղել է Կիբեռնետիկայի ինստիտուտի գիտաշխատող և ճապոներենի թարգմանիչ: 1997-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի խաղարկային կինոյի բաժինը (Նանա Ջորջաձեի արվեստանոց): 2000-ից Սանկտ Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրենն է: 2001-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա` շարունակելով աշխատել Ռուսաստանում և Ուկրաինայում: "Իմ ուրախությունը" նրա առաջին խաղարկային ֆիլմն է:
Ֆիլմացանկ
Այսօր մենք տուն կկառուցենք (1996), Կյանք, աշուն (1997), Կիսակայարան (2000), Բնակավայր (2001), Դիմանկար (2002), Բնապատկեր (2003), Գործարան (2004), Շրջափակում (2005), Արտել (2006), Հանդես (2007), Հյուսիսային լույսեր (2008), Իմ ուրախություն (2010)
|