Կոսմոս Թուրքիա / Բուլղարիա 2009, 122min.
Պրոդյուսեր` Օմեր Աթայ, ռեժ./սց./մոտժ.` Ռեհա Էրդեմ, օպերատոր` Ֆլորան Էրի, նկարիչ` Օմեր Աթայ, հնչյունային ձևավորողներ` Էրվե Գյույադեր, Ռեհա Էրդեմ
Դերերում. Սերմեթ Եշիլ, Թյուրքյու Թուրան, Հաքան Ալթունթաշ, Սաբահաթ Դոյանյըլմազ, Քորել Քուբիլայ, Աքըն Անլը
Կոսմոսը հրաշագործ գող է: Սահմանամերձ, ասես ժամանակից դուրս գտնվող քաղաքում նա հայտնվում է հեռվից, արտասվելով, փախստականի պես: Հազիվ տեղ հասած` փրկում է գետում խեղդվող մի մանչուկի կյանքը և հրաշագործի համբավ ձեռք բերում: Կոսմոսը բավական անսովոր մարդ է. երբեք չես տեսնի ուտելիս կամ քնելիս: Նրա միակ սնունդը շաքարավազն է, որը կլանում է բռերով: Կոսմոսի ավելի տպավորիչ կարողություններից մեկն էլ ամենաբարձր ծառերն անգամ արտասովոր հմտությամբ մագլցելն է: Նա քաղաքի բնակիչներին զարմացնում է նաև` անկեղծորեն հայտարարելով իր ցանկության մասին. սեր է փնտրում: Շուտով Կոսմոսը և Նեփթյունը` փրկված տղայի դեռատի քույրը, մտերմանում են ամենատարօրինակ ձևով. ծառերին և կտուրներին թռչունների ճռվողյունն են նմանակում: Կոսմոսի հայտնվելուց հետո քաղաքի փոքր խանութներում սկսում են գողություններ կատարվել: Գողություններն ու հրաշքները հաջորդում են իրար, իսկ շատ չանցած` քաղաքի բնակիչները պարզում են, որ Կոսմոսը մարդկանց բուժելու ձիրք էլ ունի: Բոլոր հիվանդները կրնկակոխ հետևում են նրան, բայց մի շարք անախորժ միջադեպերից հետո ամենքն էլ հետ են քաշվում: Կոսմոսն այլ ելք չունի, մնում է գլուխն առնել ու գնալ սահմանամերձ, ասես ժամանակից դուրս գտնվող քաղաքից, և նա արտասվելով հեռանում է, ինչպես որ եկել էր:
Մրցանակներ
Լավագույն կինոնկար, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատորական աշխատանք, Ժյուրիի հատուկ մրցանակ` հնչյունային ձևավորման համար (Անթալիայի "Ոսկե նարինջ" ԿՓ, 2010)
Արտադրող ընկերություն
Atlantik Film
Ust Zeren Sok. No 2 34330
1. Levent Istanbul/Turkey
Tel: +90 212 278 36 11
claudine@atlantikfilm.com
simten@atlantikfilm.com
www.atlantikfilm.com
| Էրդեմ, Ռեհա Ռեհա Էրդեմ (ծն. 1960, Ստամբուլ)
Ավարտել է Փարիզի 8-րդ համալսարանի կինոյի բաժինը: Նույն համալսարանում ստացել է նաև պլաստիկ արվեստների մագիստրոսի կոչում: 1989-ին նկարահանել է իր "Օհ, լուսին" առաջին լիամետրաժը` որպես ֆրանս-թուրքական համատեղ արտադրություն: Գրել է իր բոլոր ֆիլմերի սցենարները, միակ բացառությունը "Մայրիկ, ես վախենում եմ" աշխատանքն է, որի սցենարի համահեղինակն է: Կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է նաև, թատրոնում բեմադրել է Ժան Ժընեի "Սպասուհիները":
Ֆիլմացանկ
Օհ, լուսին (1989), Ծովի երգը (1995), Վազք փողի համար (1999), Մայրիկ, ես վախենում եմ (2004), Հոկտեմբերին ցանկացած ժամանակ (2006), Ժամանակներ և հովեր (2006), Իմ միակ շողը (2008), Կոսմոս (2009)
|