VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Արարատից Սիոն

Հայաստան / Եգիպտոս / Իսրայել / Թուրքիա
2009, 71min.

Պրոդյուսեր` Մեսրոպ քհն. Արամյան, ռեժիսոր` Էդգար Բաղդասարյան, սցենարի հեղինակ` Մեսրոպ քհն. Արամյան, օպերատոր` Ռուբեն Գասպարյան, կոմպոզիտոր` Արա Թորոսյան, հնչյունային ձևավորող` Ռոյ Ռենզա, մոնտաժող` Արտակ Դոխոլյան

Դեպի Սուրբ հող ձեռնարկվող քրիստոնյաների ուխտագնացության գունագեղ խճանկարը ձևավորվել է ավելի քան 2 հազար տարվա ընթացքում: Ուխտավորները սեփական պատմություններն են բերում իրենց հետ և հուշերը թողնում սրբազան հողում: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են այդ պատմությունների ինչ-ինչ կարևոր էջեր` երևան հանելով դրանց մեջ պահված ինքնության թանկ դրսևորումները: Նրանք անցնում են հայ ուխտավորների ուղիներով, որոնք ընկած են երկու պատմական կիզակետի միջև` Արարատից Սիոն: Ֆիլմը հաղորդում է ուխտագնացության այն ոգին, որը դարեր շարունակ սնել ու պահպանել է Սուրբ հողի սրբատեղիներն ու վանքերը: Հսկայական զոհողությունների և ճիգերի գնով ուխտավորները հասել են սրբազան վայրերը` Աստծու երկրային ներկայությանն ականատես դառնալու: Թեև այդ առանձնահատուկ վայրերը շատ են ցուցադրվել, ֆիլմում նորովի են ներկայանում` բացահայտելով իրենց վերերկրային էությունն ու կենսափոփոխ զորությունը: Ցուցադրվում են այնպիսի ցնցող տեսարաններ, ինչպիսիք են Սուրբ դամբանը գիշերը, Երուսաղեմում Զատկի տոնակատարության գունեղ պատկերներն ու Սուրբ լույսի արարողությունը, Սինա լեռը Եգիպտոսում, Հուդայի անապատի վանքերը, Արարատ լեռան գագաթը:

Մրցանակներ
Լավագույն վավերագրական ֆիլմ (Սուոնսի Բեյի ԿՓ, 2010)

Արտադրող ընկերություն

Vem Media Arts
19A Koriun Street
0009 Yerevan, Armenia
Tel: (374 10) 541595
Fax: (374 10) 541595
E-mail: info@vem.am
www.vem.am

Բաղդասարյան, Էդգար

Էդգար Բաղդասարյան (ծն. 1964)
1985-ին ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը: Առաջին սիրողական ֆիլմը նկարահանել է 16 տարեկանում: 1988-ից աշխատանքի է անցել "Հայֆիլմ" և "Հայկ" կինոստուդիաներում որպես երկրորդ ռեժիսոր, իսկ հետագայում` ռեժիսոր: Էդգար Բաղդասարյանի ֆիլմերը ներկայացվել են Մոսկվայի, Գյոթեբորգ, Մոնրեալի, Մագդեբուրգի, Թուլուզի, Սան Ֆրանցիսկոյի, Բուենոս Այրեսի, Տոկիոյի և այլ փառատոներում:

Ֆիլմացանկ
Խաղեր (1990), Հոսք (1997), Սուրբ ծեսերի երկիր (2001), Մարիամ (2005), Արարատից Սիոն (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 16 11:40Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
Հուլիսի 16 21:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
Հուլիսի 18 11:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation