Կրկնակի տարածք Բրազիլիա 2009, 52min.
Պրոդյուսեր` Ժորժի Գեդիս, ռեժիսոր` Ռուժերիու Կորրեա, սցենարի հեղինակ` Դանիել Շայա, օպերատոր` Լուկաս Բարրետու, կոմպոզիտոր` Պիպու Պեգուրարու, հնչյունային ձևավորողներ` Ալան Ֆաբիու Գոմիս, Դուգլաս Ֆաբիանու Գոնսալվիս, մոնտաժող` Մաուրիսիու Գալդիերի
Նկարահանվել է Մանուել Պաես Նետուն:
Ի՞նչն է ստիպում Սան Պաուլուի պես` բռնությամբ լի քաղաքում ապրող հետազոտողին այնպիսի կտավներ նկարել, որոնք կարծես նրա առօրյա կյանքի դրվագները լինեն: Մանուել Պաես Նետուի համար նշանակություն ունեն այն հայացքները միայն, որոնք աղերսանք, ափսոսանք և ազատություն են արտահայտում: Նա անկարող է բացատրել, թե ինչու են այդ մարդիկ գրավում իր ուշադրությունը: Նետուն չի փնտրում հայտնի հանցագործների: Նրան ավելի շատ հետաքրքրում են խեղճուկրակները: Նկարչի գեղարվեստական հետաքրքրություների ոլորտն ընդգրկում է անօթևաններին, երիտասարդ իրավազանցներին, ընդհատակյա աշխարհը: Նրա կտավներն արտակարգ վեհ են, քանի որ ծխամորճներից պարպվող ծխից կոպտացած ամենօրյա հույզերը նա փոխակերպում է նկարների` լույսի օգնությամբ անմահացնելով Սան Պաուլուի մարդկանց կյանքի դրվագները:
Արտադրող ընկերություն
Leão Filmes
Av. Pedroso de Moraes 475/61
São Paulo – SP
05419-000 – Brazil
Tel.: (5511 38128096)
Fax: (5511 38128096)
Email: rogercor@uol.com.br
www.leaofilmes.com.br
| Կորրեա, Ռուժերիու Ռուժերիու Կորրեա (ծն.1954, Ռեսպլենդուր, Բրազիլիա)
1980-ին ավարտել է Սան Պաուլուի համալսարանի հաղորդակցության և արվեստի դպրոցը (ECA)` մասնագիտանալով կինոյի մեջ: 1996-ին մասնակցել է Հետարտադրական փուլի նոր տեխնոլոգիաներին նվիրված 1-ին սեմինարին, որը կազմակերպել էր Սան Պաուլուի քաղաքապետարանի մշակույթի բաժինը: 1999-ին ավարտել է Սան Պաուլուի Սանտոu Անդրեի թատրոնի ազատ դպրոցի թատերական ռեժիսուրայի բաժինը: 1979-ին հնչյունային ձևավորողի օգնականն է եղել Բեռնարդո Բերտոլուչչիի "Լուսին”, 1979-1980 թթ.` Ջուզեպպե Բերտոլուչչիի "Կորած բաներ” ֆիլմերում:
Ֆիլմացանկ (ընտրանի)
Պլանտացիաներ (1975), Ուս Կեյշադաս (1978), Սև գիշեր (1986), Իկարոս (1987). Աստծու աչքից ընկած (2002), Ծովի հյուսները (2005), Ապագայից առաջ (2005), Կրկնակի տարածք (2009), Փողոցի աչքով (2010)
|