VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Մի նայիր հայելուն

Հայաստան
2009, 100min.

Պրոդյուսերներ` Գևորգ Գևորգյան, Վարդան Աբովյան, ռեժիսոր` Սուրեն Բաբայան, սցենարը` Սուրեն Բաբայանի, ըստ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործության, օպերատոր` Գևորգ Սարգսյան, կոմպոզիտոր` Էդուարդ Հայրապետյան, նկարիչ` Վարդան Սեդրակյան, հնչյունային ձևավորող` Կարեն Ծատուրյան, մոնտաժող` Արթուր Սողոմոնյան
Գլխավոր դերում ` Ժան - Պիեռ Նշանյան

Գլխավորը հերոսը մեր ժամանակակիցն է` հենց Հերոս անունով: Նկարչական կրթություն է ստացել: Եղել է նկարիչ, ապա` լավ պատճենահան: Այժմ բնորդ է: Գոյատևում է` վաճառելով այն ամենը, ինչ մնացել է լավ ժամանակներից: Եվ ահա, ստիպված է վաճառել սրբապատկերը: Այդ օրվանից փոխակերպությունների շարան է սկսվում. հայելուն նայելիս Հերոսը տեսնում է ոչ թե իր, այլ ուրիշի արտացոլքը և ամեն անգամ` տարբեր մարդկանց: Շրջապատը ևս հայելու մեջ նայելիս տեսնում է ոչ թե Հերոսին, այլ օտար դեմքեր: Սա տեղիք է տալիս կոմիկական և դրամատիկ իրավիճակների: Պարզվում է, որ այն մարդիկ, ում արտացոլքը նա տեսնում է հայելում, իր իսկ անձնավորումներն են: Բոլորն ի մի են գալիս սեղանի շուրջը` անցյալի և ապագայի, անհատի բարոյական հիմունքների, սեփական արարքների անողոք գնահատման մասին խոսելու: Շրջադարձը վրա է հասնում, երբ Հերոսը այլևս չի տեսնում ոչ ոքի, այդ թվում` և իրեն: Գործող անձանցից միայն մեկն է, որ իր տան հայելու մեջ տեսնում է նրա արտացոլքը: Այդ տունը մագնիսի պես ձգում է Հերոսին, տուն, որտեղ նա, իրոք, գոյություն ունի և հուսով է գտնել ինքն իրեն: Հերոսը հասկանում է, որ դժվարություններն են մեզ տանում դեպի հավատ:

Արտադրող ընկերություն

ՀՀ մշակույթի նախարարության Ազգային կինոկենտրոն
Պուշկին փ. 38
0010 Երևան, Հայաստան
Հեռ.: +37410 500230
Էլ.փոստ: kinokentron@yahoo.com
www.ncca.am

Բաբայան, Սուրեն

Սուրեն Բաբայան (ծն. 1950, Երևան)
1973-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1974-75 թթ. եղել է հեռուստաթատրոնի դերասան և ռեժիսոր: 1979-ին ավարտել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացը` "խաղարկային ֆիլմերի բեմադրող ռեժիսոր" մասնագիտությամբ (Ն. Միխալկովի արվեստանոց):

Ֆիլմացանկ
Չեզոք իրավիճակ (1978), Արարման ութերորդ օրը (1980), Սիրամարգի ճիչը (1982), 13-րդ առաքյալը (1987), Արյուն (1990), P. S. (1993), Խենթ հրեշտակը (2001), Ժանո (2004), Մի նայիր հայելուն (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 16 10:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 16 19:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council USA Embassy The European Cultural Foundation