Կարմենը հանդիպում է Բորատին Հոլանդիա 2008, 85min.
Պրոդյուսեր` Պիտեր վան Հույստե, ռեժիսոր` Մերսեդես Ստալենհոֆ, օպերատոր` Էրիկ վան Էմպել, կոմպոզիտոր` Վինսենթ վան Վարմերդամ, հնչյունային ձևավորող` Մարկ Վեսներ, մոնտաժող` Գիս Զևենբերգեն
Ֆիլմն այս մեծ աշխարհի մի փոքրիկ գյուղի մասին է: Գնչուների այդ գյուղն անսպասելիորեն կանգնում է մեծ երկընտրանքի առաջ, երբ բնակիչները "Բորատ” ֆիլմում պատկերվում են որպես հետամնաց ղազախներ: Կարմենը տեսնում է, թե ինչպես են փոխվում շրջապատի մարդիկ, և գիտակցում է, որ իր ապագան ևս կտրուկ փոխվելու է:
Արտադրող ընկերություն
Pieter van Huystee Film
Noordermarkt 37-39,
1015 NA Amsterdam, The Netherlands
Tel.: (31 20 421 0606)
Fax: (31 20 638 6255)
Email: info@pvhfilm.nl
| Ստալենհոֆ, Մերսեդես Մերսեդես Ստալենհոֆ
Արվեստի պատմություն է ուսանել Լեյդենի համալսարանում: Նրա "Ուղղակի խաղալիքներս վերցնում եմ ինձ հետ" ֆիլմը` սեփական սցենարով, 2002-ին "Լավագույն վավերագրական կինոնկար" անվանակարգով առաջադրվել է Հոլանդիայի կինոակադեմիայի մրցանակին: "Երբեք չեմ ուզել հայտնի լինել" ֆիլմը 2006-ին արժանացել է Նիդեռլանդների ԿՓ-ի Ժյուրիի հատուկ մրցանակին: Ստալենհոֆը ֆիլմեր է նկարահանել նաև Amnesty International-ի համար:
Ֆիլմացանկ (ընտրանի)
Մաքուր հագուստ (1996), Իմ երազանքների տունը (2002), Ուղղակի խաղալիքներս տանում եմ ինձ հետ (2002), Գոդոֆրեդոն ողջ է (2004), Երբեք չեմ ուզել հայտնի լինել (2005), Կարմենը հանդիպում է Բորատին (2008)
|