VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Աֆղանստանի թմրամոլները

Աֆղանստան / Մեծ Բրիտանիա
2009, 78min.

Պրոդյուսեր` Շարոն Ուորդ, ռեժ./ օպերատոր` Ջաուեդ Թայման, սցենարի հեղինակներ` Շարոն Ուորդ, Ջաուեդ Թայման, կոմպոզիտորներ` Էլիաս Շահնա, Դին Մոհամեդ Ղամխուար, հնչյունային ձևավորող` Ադրիան Սքոթ, մոնտաժող` Ջեյսոն Բրուքս
Նկարահանվել են Ջաբարը, Զահիրը

Աֆղանստանը ոչ միայն պատերազմի, ոճրի, բռնության և աղքատության սարսափներից ավերված, այլև ափիոնի մշակմամբ և մատակարարմամբ թունավորված երկիր է: Թեև համարվում է, որ Մեծ Բրիտանիա և Եվրոպա հասնող հերոինի 95 տոկոսը գալիս է Աֆղանստանից, քչերն են խոսում երկրում մնացող թմրամիջոցների և երեխաների` Աֆղանստանի երիտասարդության ու ապագայի վրա դրանց ունեցած քայքայիչ ազդեցության մասին: Ահաբեկության դեմ մղված պայքարից և Թալիբանի անկումից հետո, ի՞նչ ապագա է սպասվում նոր սերնդին: Ջաբարը և Զահիրը 15-ամյա հին ընկերներ են, որոնց քույրերը, մայրերն ու հայրերը ևս հերոին և ափիոն օգտագործող թմրամոլներ են:

Մրցանակներ
Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր (Ասիական առաջին ԿՓ, 2009), Լավագույն խաղարկային վավերագրություն (Եվրոպայի անկախ ԿՓ, Փարիզ, 2010), Aloha Accolade մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (Հոնոլուլուի ՄԿՓ, 2010), "Ոսկե արմավենի" (Մեխիկոյի ՄԿՓ)

Արտադրող ընկերություններ

Katalyst Productions Ltd

200 Lionel Road North
South Ealing
London, UK TW8 9QU
Tel.: (44 20 8758 2113)
www.katalystproductions.co.uk

Film FX Zone Ltd

Թայման, Ջաուեդ

Ջաուեդ Թայման
Ծնվել է Ղանդահարում (Աֆղանստան), այժմ բնակվում է Լոնդոնում: Իր առաջին կարճամետրաժ վավերագրությունը` "Զնդանը", նկարահանել է Աֆղանստանում: Ֆիլմն Ալամ անունով ուսուցչի մասին է, որը Քաբուլի իր տանը գաղտնի դասավանդում է աղջիկներին: Բանտը ցուցադրվել է ԱՄՆ-ի Tapesh հեռուստաալիքով և 2006-ին լավագույն կարճամետրաժ կինոնկարի մրցանակ ստացել Փարիզի EICAR կինոդպրոցում: 2007-ին ֆիլմը ցուցադրվել է նաև Կաննի փառատոնի Կարճամետրաժ ֆիլմերի անկյունում: "Աֆղանստանի թմրամոլները" Թայմանի առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքն է:

Ֆիլմացանկ
Զնդան (2006), Աֆղանստանի թմրամոլները (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 14 18:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 15 10:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club british-council The European Cultural Foundation