Կանանց սպասելիս Մեծ Բրիտանիա 2008, 35min.
Պրոդ./սց./ռեժ./օպեր.` Էստեֆան Վագներ, կոմպոզ.` Ռոջեր Գոուլա, հնչ.` Ջիթ Թաքրար, մոնտ.` Լորենս Հաք:
Դեռ տարիներ առաջ կանայք հեռացել են Ռիոֆրիո հեռավոր իսպանական գյուղից: Միայն տղամարդիկ են մնացել` առանց կին գտնելու փոքրիշատե հույսի: Այլևս չհանդուրժելով այս անտանելի իրավիճակը` նրանք կազմակերպում են, որպեսզի Մադրիդից միայնակ կանանց բերեն ավտոբուսով` իրենց մենությունը փարատելու: Նրանց երազանքը սիրահարվելն է: Բայց քանի որ, մայրերից ու շրջիկ մարմնավաճառներից զատ, երբեք չեն շփվել կանանց հետ, գործն այնքան էլ լավ չի գլուխ գալիս: Ֆիլմը սրտառուչ վավերական պատմություն է սիրո և մենության, սեռի, գաղթի և հույսի մասին:
Մրցանակներ
Ժյուրիի հատուկ հիշատակում (Վավերագրական կինոյի ՄԿՓ, Ուրուգվայ), լավագույն վավերագրական կինոնկար (La Fila փառատոն, Վալյադոլիդ, Իպանիա):
| Վագներ, Էստեֆան Էստեֆան Վագներ (ծն. 1976, Վինյա դել Մար, Չիլի)
Գերմանական ծագումով չիլիացի վավերագրող Էստեֆան Վագները թատրոն է ուսանել Սանտիագոյի պատկերի և շարժման միջազգային դպրոցում (Չիլի): Հանդես է եկել որպես թատրոնի դերասան և ռեժիսոր: 1999-ին մեկնել է Գերմանիա, որտեղ աշխատել է կինոարտադրության մեջ: Ապա կինոմոնտաժ է սովորել: Այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա և որպես մոնտաժող աշխատել ARTE.-ում: Միաժամանակ բազմաթիվ այլ վավերագրական ֆիլմեր է մոնտաժել: 2007-ին մեկնել է Լոնդոն` NFTS.-ում վավերագրական կինոյի գծով մագիստրոսի կոչում ստանալու: Նրա ավարտական աշխատանքը` «Կանանց սպասելիս» ֆիլմը, 2008-ին IDFA-ում ներկայացվել է լավագույն ուսանողական կինոնկարի համար սահմանված մրցանակին, ցուցադրվել Գիխոնի ՄԿՓ-ի պաշտոնական մրցույթում, DocsBarcelona-ի սկսնակների բաժնում, 2009-ին` հրավիրվել մի շարք փառատոների:
Ֆիլմացանկ
Մեղմ ռոմ (2003), Քոչվորական կողմնացույց (2004), Մեղսավորներ (2007), Նախշուն սրնգահարը (2007), Նոր լավագույն ընկերը (2007), Թեթևացրու ցավս (2008) Կանանց սպասելիս (2008):
|