Մալեգաոնի գերմարդիկ Հնդկաստան / Սինգապուր / Ճապոնիա 2008, 52min.
Պրոդ.` Շիալել Թան, սց./օպեր.` Գարեյ Թրիվեդի, Պարուշեր Բարուահ, ռեժ.` Ֆայզա Ահմադ Խան, կոմպոզ.` Սնեհա Խանուոքեր, Հիթեշ Սոնիկ, հնչ.` Նիրաջ Գերա, մոնտ.` Շուետա Վանկատ:
Մալեգաոնը` աշխարհագրորեն Հնդկաստանի սրտի մոտերքում պահված մի փոքրիկ քաղաք, լի է հասարակական լարվածությամբ և լուրջ տնտեսական ճգնաժամ է ապրում: Մարդիկ, իրենց աշխարհի անողոք իրականությունից փախչելու համար, ապաստան են փնտրում կինոյի երևակայական աշխարհում: Այս կիրքը կինոյի հանդեպ մի խումբ էնտուզիաստների դրդել է սեփական ֆիլմերը նկարահանել` հնարամտորեն, փոքր բյուջեով, սոցիալական լիցքով և բոլիվուդյան կինոնկարները զվարճալիորեն ծաղրանմանակող: Հավակնություններն աճել են, հիմա նրանք պատրաստ են ձեռնամուխ լինելու Հոլիվուդին ու Գերմարդուն: Մենք հետևում ենք այս ձեռնարկմանը, որ մերթընդմերթ ծիծաղելի է, դրամատիկ, խոհուն, միշտ ջերմությամբ լի ու գրավիչ: Եվ որքան Գերմարդը կերպարանք է առնում, այնքան հետզհետե ավելի է բացահայտվում Մալեգաոնն ինքը, մի մանրակերտ, ուր արտացոլվում են ժամանակակից Հնդկաստանի հակասությունները: Այստեղ արդիականն ու ավանդականը ուս ուսի են, ծայրահեղ աղքատությունն ու ծայրահեղ հարստությունը` իրար հարևան, և շփոթեցնող բազմազանությունն է իշխում այն ոգու հետ, որը երբեք չի պարտվի: Ֆիլմը հարգանքի տուրք է այդ ոգուն:
| Ահմադ Խան, Ֆայզա Ֆայզա Ահմադ Խան
2002-ին սոցիալական հաղորդակցության ԶԼՄ-երի դասընթաց է ավարտել, որից հետո արտադրության աշխատակից է եղել մի կինոընկերությունում: 2004-ին հեռացել է` անկախ աշխատելու, ընդ որում` կարճամետրաժ ֆիլմեր և վավերագրական ժապավեններ նկարահանելու համար: Մեկ տարի անց սկսել է աշխատել քննադատների դրվատանքին արժանացած Մանիշ Ջհայի հետ` որպես ռեժիսորի առաջին օգնական վերջինիս «Անուար» ֆիլմի: Մալեգաոնի գերմարդիկ դարձել են նրա առաջին լայնամետրաժ վավերագրական աշխատանքի հերոսները:
Ֆիլմացանկ
Մալեգաոնի գերմարդիկ (2008):
|