VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Լռությանն ականջ դնելով

Մեծ Բրիտանիա
2009, 11min.

Պրոդ./մոնտ.` Ջեյմս Բարեթ, սց./ռեժ.` Պեդրո Ֆլորես, օպեր.` Ջոն Քրեյն, հնչ.` ՋեյմսՀիլզ:
Նկարահանվել է Ռոյ Վինսենթը:

Ռոյ Վինսենթը վերջին 30 տարին ձայներ է լսում: Այդ պահերին նա զգում է, որ ոմն մեկը խոսում է իր հետ և տիրում մտքին ու մարմնին: Ինչպես և Ռոյը, Հիսուսի, Ժաննա դ’Արկի, Բեթհովենի, Չարլզ Դիքենսի կամ Ուինսթոն Չերչիլի նման մեծ դեմքերն իրենց կյանքի ինչ-որ պահի ձայներ են լսել: Ի՞նչ զգացողություն է, երբ ապրում ես, ու գլխիդ մեջ կարծես ուրիշն է: Որտե՞ղ է վերջանում ես-ը, և որտեղի՞ց է սկսվում Ուրիշը: Այդ ձայները հրեշտակնե՞ր են, դևե՞ր, թե՞ զգայախաբկանքներ:

Ֆլորես. Պեդրո

Պեդրո Ֆլորես
Սցենարիստի կրթություն ունի և որպես սցենարի վերահսկիչ մի քանի տարի աշխատել է կինոարտադրության մեջ` պորտուգալացի ճանաչված ռեժիսորների հետ: Կաննում MIPTV-ի մրցանակին արժանացած «Սոֆյայի օրագիրը» հեռուստասերիալի սցենարի հեղինակն է: Այժմ պորտուգալացի սցենարիստների հանդեսի խմբագիրն է և ռեժիսուրա է ուսանում Լոնդոնի կինոդպրոցում:

Ֆիլմացանկ
Համբույրներ և քարեր (2007), Կյանքիս մնացած մասի վերջին օրը (2008), Հայելին (2009), Լռությանն ականջ դնելով (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 16 12:30Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 16 21:30Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation