Մեկուկես սենյակ կամ սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք Ռուսաստան 2008, 130min.
2008, Ռուսաստան, 130 րոպե
Պրոդ.` Անդրեյ Խրժանովսկի, Արտյոմ Վասիլև, սց.` Յուրի Արաբով, Անդրեյ Խրժանովսկի, ռեժ.` Անդրեյ Խրժանովսկի, օպեր.` Վլադիմիր Բրիլյակով, նկ.` Մարինա Ազիզյան, հնչ.` Պյոտր Մալաֆեև, Եկատերինա Պոպովա-Էվանս, մոնտ.` Վլադիմիր Գրիգորենկո, Իգոր Մալախով:
Դերերում. Ալիսա Ֆրեյնդլիխ, Սերգեյ Յուրսկի, Գրի•որի Դիտյատկովսկի, Արտյոմ Սմոլա, Եվգենի Օհանջանյան:
Երբ մի հարցազրույցում Իոսիֆ Բրոդսկուն հարցրել են, թե երբևէ կվերադառնա հայրենիք, պատասխանել է. ՙՆման ուղևորությունը կարող է տեղի ունենալ միայն ծպտված՚: Ֆիլմի հեղինակները, ընտրելով հեգնական հեքիաթի ժանրը, պատկերացրել են, թե հարցազրույցում նշված ուղևորությունը, ի վերջո, ձեռնարկվել է: Բանաստեղծը նավարկում է դեպի իր մանկության եզերքը, և մենք էլ նրա հետ ոչ միայն աշխարհագրական տարածքներ ենք կտրում, այլև` ճամփորդում ժամանակի միջով: Նոբելյան մրցանակի դափնեկրի կենսագրության բազմաթիվ փաստեր շաղկապելով` վերադառնում ենք 50-ականների և 60-ականների սկզբի ԽՍՀՄ, համակվում ՙեվրոպական՚ քաղաք Լենինգրադի` Ռուսաստանի մշակութային կենտրոնի մթնոլորտով: Խաղարկային հատվածների կողքին ֆիլմում կան նաև անիմացիոն դրվագներ, Բրոդսկուն և նրա շրջապատին վերաբերող վավերագրական կադրեր:
| Խրժանովսկի, Անդրեյ Անդրեյ Խրժանովսկի (ծն. 1939, Մոսկվա)
1962-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտը (ՎԳԻԿ, Լ. Կուլեշովի արվեստանոց): 1964-ին եկել է ՙՍոյուզմուլտֆիլմ՚ ստուդիա, որտեղ նկարահանել է իր առաջին ֆիլմը ` ՙԿար-չկար Կոզյավինը՚ : Նրա գործերը բնորոշվում են Ռուսաստանի և համաշխարհային մշակույթի պատմության հանդեպ ցուցաբերած մշտական հետաքրքրությամբ, ինչպես նաև նուրբ ու տպավորիչ արտահայտչամիջոցներով: Խրժանովսկու ստեղծագործության մեջ հատուկ տեղ է հատկացված պուշկինյան թեմային: ՙՊուշկինիանա՚ շարքի հինգ ֆիլմերն անիմացիայի միանգամայն նոր հնարավորություններ են բացահայտում դասական գրականությունը ներկայացնելու գործում: Դրանք դարձել են ոչ միայն բացառիկ գեղարվեստական, այլև գիտական հետազոտության կինովավերագիր: Արվեստի մեծարված գործիչ, Ռուսաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Խրժանովսկին նաև բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր է: Դասավանդում է Մոսկվայի կինոինստիտուտում և ՇԱՐ դպրոց-ստուդիայում:
Ֆիլմացանկ
Կար-չկար Կոզյավինը (1966), Ապակե հարմոն (1968), Պահարանը (1971), Թիթեռը (1972), Առակների աշխարհում (1972), Հրաշալի օր (1975), Մի մաղ հրաշք (1976), Ջեքի կառուցած տունը (1976), Թռչում եմ ձեզ մոտ հուշի թևով (1977), Եվ նորից ձեզ հետ եմ ես (1980), Աշուն (1982), Արքայական բրդուճը (1985), Իմ սիրած ժամանակը (1987), Գեղարվեստի դպրոց (1987-1990), Սպիտակամորուս առյուծը (1994), Օլեգ Կագան. կյանք կյանքից հետո (1996), Երկար ճանապարհորդություն (1997), ՙՀանդիպումներ Պուշկինի հետ՚ շարք, Օրորոցային ծղրիդի համար (1999), Երազանքներ գեղարվեստականի և հասարակականի մասին (2000), Արի թռչենք (2002), Ես քեզ սիրում եմ (2002), Մեկուկես կատու (2002), Մեկուկես սենյակ կամ սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք (2009):
|