VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Պեկին 2008

Լեհաստան
2008, 39min.

Պրոդ.` Մոնիկա Ռադեցկա, սց./ռեժ.` Դագմարա Դժազգա, օպեր.` Մեչիսլավ Խուձիկ, կոմպոզ.` Դագմարա Դժազգա, Էվա Բլախուտ, հնչ.` Քշիշտոֆ Սկշիպչակ, մոնտ.` Էվա Պիսկար:

Կատովիցեի գլխավոր փողոցներից մեկում բավական է թեքվես մի կողմ, որպեսզի հայտնվես ուրիշ աշխարհում` «հրաշքների շրջանում», որ ստացել է Պեկին անվանումը: Հին, փտած արդյունաբերական թաղամասերն ապաստան են տվել թմրամոլության ու հուսահատության գիրկն ընկած մարդկանց: Նրանց մեծ մասը գործազուրկ է և ապրում է սոցիալական ապահովության կենտրոնի տրամադրած փոքրիկ նպաստներով: Այս մարդիկ, որ իրենց ՙանիծված՚ են կոչում, այստեղ են արտաքսվել բնակվարձի կուտակված պարտքերի պատճառով: Սիլեզցիներն ու գնչուներն աղքատությունը կիսում են իրար հետ: Ֆիլմը լեհական Պեկինում ապրող մարդկանց մեկ տարվա դիտարկման արդյունքն է, նրանց ուրախությունների և առօրյա հոգսերի պատմությունը:

Դժազգա, Դագմարա

Դագմարա Դժազգա (ծն. 1968, Լեհաստան)
Լեհական հեռուստատեսության լրագրող և հաղորդավար, աշխատում է Կատովիցեի կինոտուդիայում: Բազմաթիվ ռեպորտաժների և վավերագրական ժապավենների հեղինակ է, որոնց թվում են Ռոման Տոտենբերգի սենտիմենտալ ճանապարհորդությունը, Բոբրեկ Դանսը կամ «Պաննա Մարիան. ռահվիրաներ և հետնորդներ»-ը: 2003-ին արժանացել է Circom Regional-ի` Հանրային հեռուստատեսությունների միջազգային փառատոնի (Իտալիա) Մեծ մրցանակին վավերագրության ժանրում և Լոձի ԶԼՄ-ների 12-րդ լեհական փառատոնի «Ճերմակ կոբրա» մեծ մրցանակին: Նրա վավերագրական աշխատանքները ներկայացվել են Լեհաստանի շատ փառատոներում և ԱՄՆ-ում: Դժազգան եղել է Circom Regional-ի միջազգային մրցույթի ժյուրիում (Իռլանդիա, 2004, Դանիա, 2005) ինչպես նաև Ելենյա Գուրայի և Տարնուվի անկախ տեսաֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմում: Լեհ լրագրողների ընկերակցության և Սիլեզիական 44-ի կինոմիության անդամ է:

Ֆիլմացանկ
Պեկին 2008 (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 13:00Տիկնիկային թատրոն, մեծ դահլիճ
Հուլիսի 13 19:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation