VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Մյուս ափը

Վրաստան / Ղազախստան
2009, 90min.

Պրոդ.` Գեորգի Օվաշվիլի, Սաին Գաբդուլին, սց.` Նուգզար Շաթաիձե, ռեժ.` Գեոր•ի Օվաշվիլի, օպեր.` Շահրիար Ասսադի, կոմպոզ.` Ժոզեֆ Բարդանաշվիլի, նկ.` Մերաբ Ջոքսաձե, հնչ.` Վլադիմիր Գոլովնիցկի, մոնտ.` Սուն-Մին Կիմ:
Դերերում. Թեդո Բեխաուրի, Ղալոբա Ղամբարիա. Նիկա Ալաջաջև, Թամարա Մեսխի, Արչիլ Թաբուկաշվիլի, Թեմո Գո•ինավա, Ջանո Իզորիա, Լիա Աբուլաձե, Լերի Զարդիաշվիլի, Լեյլա Խոխոսաձե:

Կյանքը շատ խոչընդոտներ է հարուցում 12-ամյա տղայի` Թեդոյի ճանապարհին: Նա պատկանում է այն սերնդին, որը զանգվածային տեղահանության է ենթարկվել Աբխազիայի` Վրաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկի քաղաքացիական պատերազմի պատճառով: Այդ պատերազմն ամեն ինչ խլել է Թեդոյից, նույնիսկ` հույսը: Ֆիլմը պատմում է պատանու անօրինակ ներքին դրամայի, խոհերի, զգացմունքների, կրքերի, ցավերի և դժվարություններին դեմ կան•նելու ճի•երի մասին:

Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ,  ՙՈսկե շուշան՚` լավագույն ֆիլմի համար (Վիսբադենի  ՙԳնա Արևելք՚  ՄԿՓ, 2009):

Օվաշվիլի, Գեորգի

Գեորգի Օվաշվիլի (ծն.1963, Մզխեթ, Վրաստան)
1981-1986 թթ. սովորել է պոլիտեխնիկական ինստիտուտում: 1996-ին ավարտել է Վրաստանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, իսկ 2006-ին` Հոլիվուդի Universal կինոստուդիային կից Նյու Յորքի կինոակադեմիան: Դերասան է եղել պետական թատրոնում, մանկական պիեսներ բեմադրել և գովազդային գործակալություն պահել: Նյու Յորքում հեռարձակվող  ՙՎրացական լրատու՚  հեռուստածրագրի հեղինակն է եղել: Նրա  ՙԱչքի մակարդակով՚  կարճամետրաժ ֆիլմը (2005) բազմաթիվ մրցանակներ է ստացել: Մի շարք սուր ու նրբին կարճամետրաժներ է նկարահանել, որոնցից հատկապես հիշատակության են արժանի ՙՍայլակը՚  (Ժյուրիի մրցանակ Կիևի ՙԵրիտասարդություն՚ ՄԿՓ-ում) և ՙԱչքի մակարդակով՚-ը (Նյու Յորքի կինոակադեմիայի խրախուսական մրցանակ Բեռլինի ՄԿՓ-ում, 2005, Օդենսեի ՄԿՓ-ի Ժյուրիի հատուկ մրցանակ):  ՙՄյուս ափը՚ նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է:

Ֆիլմացանկ
Շատ կարճ պատմություն (1993), Սայլակը (1996), Հրաշք (2000), Աչքի մակարդակով (2003), Արևոտ երկրի սերենադ (2004), Կապ (2005), Մյուս ափը (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 14 18:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA USA Embassy The European Cultural Foundation