Ափիոնի պատերազմ Աֆղանստան / Ճապոնիա / Հարավային Կորեա / Ֆրանսիա 2008, 90min.
Պրոդ.` Շոհրե Գոլպարեյան, Սիդդիք Բարմակ, սց./ռեժ.` Սիդդիք Բարմակ, օպեր.` Գեորգի Ձալաև, կոմպոզ.` Դալեր Նազարով, նկ.` Բախտեյար Քահարով, հնչ.` Ֆարոխ Ֆեդաեյ, մոնտ.` Սիդդիք Բարմակ, Միշել Հիքսոն:
Դերերում. Փիթեր Բուսիան, Ջո Սուբա, Ֆաուադ Սամանի, Ջաուանմարդ Փայեզ, Մարինա Գոլբահարի, Համիդ Հոզուրի, Բերշնա Բահար:
Աֆղանստանում, թալիբների վարչակարգի տապալման պես, հեռավոր լեռնային վայրում երկու ամերիկացի զինվորականներ, մեկը` սպիտակամորթ սպա, իսկ մյուսը` սևամորթ շարքային, մոլորվել են իրենց ուղղաթիռի աղետից հետո: Զինվորը սպասում է հարմար առիթի, որպեսզի ճողոպրի, մինչդեռ վիրավոր սպան ատրճանակով պարտադրում է տանել իրեն: Նրանք անհաշտ են, բայց մեկմեկու կարիքն ունեն թշնամական հողում ողջ մնալու համար: Կակաչի դաշտով անցնելիս երկուսն էլ ամոքում են վերքերի ցավը, հոգնությունն ու վախը պատերազմից` խմելով կակաչի պատիճների պարունակությունը: Շատ չանցած` կակաչի դաշտի մեջտեղում նրանք նկատում են զրահամեքենաներ սպիտակ դրոշով, որ թալիբների խորհրդանիշն է: Առանց կարգին զինված լինելու` հարձակվում են զրահամեքենաների վրա, բայց հանդիպում են ընդամենը դրանցում ապրող մի աֆղանական ընտանիքի:
Մրցանակներ
Լավագույն կինոնկար (Հռոմի ՄԿՓ, 2008):
| Բարմակ, Սիդդիք Սիդդիք Բարմակ (ծն. 1962, Փանջշիր)
1987-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժինը: Գրել է մի շարք կինոսցենարներ եւ կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել Աֆղանստանում: 1992-1996 թթ. եղել է «Աֆղան» պետական կազմակերպության ղեկավարը: Ստանձնել է նաեւ Աֆղան երեխաների կրթական շարժման (ACEM) ղեկավարությունը: Ստեղծումից ի վեր այդ շարժումը 63 նախագիծ է իրագործել Իրանում եւ Աֆղանստանում: Թալիբների օրոք նրա բոլոր ֆիլմերն արգելված էին:
Ֆիլմացանկ
Բիլիարդ (1980), Պատը (1983), Շրջան (1984), Օտարականը (1986), Երաշտի աղետը (1988), Նվաճման հադիսը (1991), Օսամա (2003), Ափիոնի պատերազմ (2008):
|