Գյումրի Չեխիա 2008, 68min.
Պրոդ./ռեժ.` Յանա Շևչիկովա, սց.` Իվան Արսենև, օպեր.` Յարոմիր Կաչեր, Ստանո Սլուշնի, հնչ.` Կատերինա Լանգրովա, մոնտ.` Աննա Ռինդովա:
1988-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիում հազարավոր մարդիկ զոհ գնացին երկրաշարժին: Նրանց մեկ երրորդը երեխաներ էին: Զավակներին կորցրած ծնողները նորածիններին կոչեցին նրանց զոհված եղբայրների ու քույրերի անուններով, մի բան, որ բազմաթիվ դեպքերում տեղիք տվեց ինքնորոշման հետ կապված խնդիրների: Շատերը մինչև օրս էլ հավատում են, որ իրենց հանգուցյալ եղբոր կամ քրոջ հոգին ապրում է իրենց կողքին կամ իրենց մեջ, ինչպես և ներկայացված է աղետին հաջորդած կյանքի մասին պատմող ֆիլմում, որը նկարահանվել է ավելի քան երեք տարի:
| Շևչիկովա, Յանա Յանա Շևչիկովա (ծն. 1953, Պրահա, Չեխիայի Հանրապետություն)
Արդի Արևելյան Եվրոպայի կյանքն արտացոլող ֆիլմերով Շևչիկովան իրեն դրսևորել է որպես բանաստեղծական վավերագրության դավանորդ: 1983-ին ավարտել է Պրահայի կինոակադեմիայի վավերագրական կինոռեժիսուրայի բաժինը. նրա դիպլոմային աշխատանքը «Պիեմուլե» ազգագրական էսսեն էր` Ռումինիայում ապրող չեխ վտարանդիների հետնորդների մասին: 1992-ին եղել է «Յակուբ» սեփական վավերագրական կարճամետրաժի պրոդյուսերը: 1991-ին դրամաշնորհ է ստացել Մշակույթի նախարարությունից` Մին Տանակայի մասին ֆիլմ նկարահանելու և իր երկու ֆիլմերի հետարտադրական աշխատանքի համար: Այս գործերը հաջողություն ունեցան մի շարք միջազգային կինոփառատոներում: Շևչիկովայի ֆիլմերը ցուցադրվել են Բեռլինի, Ստրասբուրգի, Կարլովի Վարիի և Կրակովի փառատոներում:
Ֆիլմացանկ
Շատախոսերեխաներ (1983), Պիեմուլե (1984), Տուլակոնա (1986), Յակուբ (1992), Հին հավատացյալները (2001), Գարնան ծեսը (2002), Գյումրի (2008):
|