Ցտեսություն, ինչպե՞ս ես Սերբիա 2009, 60min.
Պրոդ./սց./ռեժ./օպեր./մոնտ.` Բորիս Միտիչ, երաժշտ.` Պասկալ Կոմելադ, հնչ.` «Մարկոնի» ստուդիա:
Վավերագրական ժանրի երգիծական հեքիաթ մեր ժամանակի հերոսի մասին, որը պատրատ է մեռնել իր հավատամքի համար, բայց այլևս ոչնչի չի հավատում… «Երգիծական իրապատման» նոր վավերագրական ոճ և երեք տարում նկարահանված ավելի քան 400 բացառիկ երգիծական կադրեր բալկանյան ճանապարհներով 50.000 կմ անցնելիս:
| Միտիչ, Բորիս Բորիս Միտիչ (ծն.1977, Լեսկովաց, Սերբիա)
Ապրել է մի քանի մայրցամաքում, զանգվածային հաղորդակցություն է ուսանել, վերստին հաստատվել է Բելգրադում, կռվել պատերազմում, հինգ տարի աշխատել առաջնակարգ միջազգային ԶԼՄ-ների համար, որոշ բաներ է հասկացել և կյանքի մնացած մասը նվիրել ընտանիքին, ֆուտբոլին ու ստեղծագործ վավերագրությանը:
Ֆիլմացանկ
Շշի չափը (2002), Սիրունիկ Դայանան (2003), Ունմիկ Տիտանիկ (2004), Ցտեսություն, ինչպե՞ս ես (2009):
|