VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Երբ սատկում ես կատվի պես

Կանադա
2009, 85min.

Պրոդ./սց./ռեժ./հնչ./մոնտ.` Զորան Մասլիչ, օպեր.` Զորան Մասլիչ, Դավոր Պուշիչ, Միլենկո Ստանիշիչ, Սրջան Բուկվիչ, կոմպոզ.` Վիկտոր Շպիգել, Վասիլ Պոպադյուկ:

Բոսնիայի պատերազմից հետո բանաստեղծ Գորան Սիմիչը գաղթեց Կանադա` հույս ունենալով, թե կլինի այն, ինչ եղել է նախկինում: Խորդուբորդ ճանապարհ է, ոչ միայն լեզվական տարբերության, այլև մարդկանց ներմուծման «արդյունաբերության» պատճառով… Մինչ նա պայքարում է իր նոր կյանքի համար, Պատերազմը քայլում է նոր կողքին:

Մասլիչ, Զորան

Զորան Մասլիչ
Սարաևոյի նախկին քաղաքացին իր գործունեությունն սկսել է որպես կինոքննադատ` գրելով բոսնիական թերթերի և հանդեսների համար: Հրաժարվել է այդ կարիերայից արվեստի մասին կարճամետրաժ տեսաֆիլմեր, երաժշտական տեսահոլովակներ, մանկական ծրագրեր նկարահանելու համար: Zozonski omotac-ը (1989-1992) նախկին Հարավսլավիայում թերևս միակ հեռուստաշոուն էր այլընտրանքային մշակույթի մասին: Հաղորդաշարը ասպարեզ էր տալիս շատ արվեստագետների ու ռոք խմբերի, որոնք ընդունված չէին պաշատոնապես: Երբ բոսնիական պատերազմը բռնկվեց, Մասլիչն ավարտում էր «Քարե դար» խաղարկային ֆիլմի սցենարը: Շատ շուտով նա սկսեց վավերագրական ֆիլմեր նկարահանել պատերազմի սովորական մարդկանց մասին: Դրանցից երկուսի համառեժիսորը նրա հանգուցյալ ընկեր Միոդրագ Տարանան է: «Ինչպես անցկացրի ամառը» ժապավենը 1993-ին Բելգրադի վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ-ում ճանաչվեց լավագույն տեսաֆիլմ, իսկ «Խաղաղություն Յանյա գյուղում» ֆիլմը Սլավոնական մշակույթների «Ոսկե ասպետ՚ կինոփառատոնում արժանացավ «Արծաթե ասպետի»: Պատերազմից հետո, 1996-ին Մասլիչը գաղթեց Կանադա, որտեղ ճաշակեց «թարգմանության դժվարությունները»` ապրելով հենց այն կյանքով, որը պատկերում է ՙԵրբ սատկում ես կատվի պես» ֆիլմում:

Ֆիլմացանկ
Ռոքովնիկ (1987), Բոսնիական կինոյի ֆանտաստիկ պատմություն (1988), Ինչպես անցկացրի ամառային արձակուրդը (1992), Խաղաղություն Յանյա գյուղում (1993), Եվրատեսիլ (1993), Հայրենի քաղաք (1994), Վերին Խնձոր գյուղի կերպարանափոխությունը (1995), Երբ սատկում ես կատվի պես (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 15 10:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 17 18:20Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA Moscow Cinema The European Cultural Foundation