VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից

Դանիա
2008, 84min.

Պրոդ.` Լիզե Լենսե-Մյոլեր, սց.` Անդերս Օսթերգորդ, Յան Կրոգսգորդ, ռեժ.` Անդերս Օսթերգորդ, օպեր.` Սիմոն Պլում, երաժշտ.` Քոնի Կ.-Ա. Մալմքվիսթ, հնչ.` Մարտին Հենել, մոնտ.` Յանուս Բիլեսկով Յանսեն, Թոմաս Պապապետրոս:

Ձեռքի փոքրիկ տեսախցիկով ծածուկ զինված բիրմացի վիջեյները (տեսալրագրողներ) ապահովում են լուրերի հոսքն իրենց փակ երկրից, թեև խիզախում են կտտանքների ենթարկվել ու հայտնվել բանտում: Նրանց նյութերը գաղտնի դուրս են բերվում երկրից և ետ հեռարձակվում արբանյակային կապով: 27-ամյա Ջոշուան դառնում է լրահավաքների խմբի մարտավարական առաջնորդը, երբ բուդդայական վանականները 2007-ի սեպտեմբերին գլխավորում են զանգվածային ապստամբությունը: Արտասահմանյան հեռուստալրագրողներն արտաքսվում են երկրից, ուստի մնում է, որ Ջոշուան և իր խումբը հեղափոխության կրակը վառ պահեն բոլոր հեռուստաէկրաններին: Հենց որ պետական գաղտնի ծառայությունները հասկանում են խցիկի ուժը, վիջեյները դառնում են նրանց առաջնահերթ թիրախը:

Մրցանակներ
Amnesty-ի մրցանակ, DOX մրցանակներ. CPH:DOX (Դանիա, 2008), Յորիս Իվենսի անվան մրցանակ, «Մարդու իրավունքները կարևորող ֆիլմեր» մրցանակ (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ, 2008), Մրցանակ միջազգային մրցույթի վավերագրական ֆիլմի մոնտաժի համար (Սանդենս ԿՓ):

Օսթերգորդ, Անդերս

Անդերս Օսթերգորդ (ծն. 1965, Կոպենհագեն)
1991-ին ավարտել է Լրագրողության դանիական դպրոցը: Հինգ տարի գովազդի և հասարակական կապերի ոլորտում աշխատելուց հետո սեփական սցենարով նկարահանել է իր առաջին` «Վերստին այցելելով Յոհանեսբուրգ» վավերագրական ֆիլմը: Միջազգային ճանաչման է հասել 2004-ին` «Տենտենը և ես» կինոնկարի ասպարեզ գալուց հետո, իսկ 2006-ին նկարահանել է «Բենզինը»` ամենից լավ վաճառված վավերագրական ֆիլմը դանիական կինոյի պատմության մեջ: Այս երկու գործերն էլ արժանացել են «Բոդիլ» մրցանակի` որպես տարվա լավագույն վավերագրական ժապավեններ:

Ֆիլմացանկ (ընտրանի)
Վերստին այցելելով Յոհանեսբուրգ (1996), Մալարիա (2001), Տենտենը և ես (2003), Բենզին (2006), Բիրմացի վիջեյը (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 16 12:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 16 20:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation