VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Կույր խոզը, որն ուզում է թռչել

Ինդոնեզիա
2008, 77min.

Պրոդ.` Մեյսքե Տաուրիսիա, Սիդի Սալեհ, Էդվին, սց./ռեժ.` Էդվին, օպեր.` Սիդի Սալեհ, երաժշտ.` Բոնտել, նկ.` Իքբալ Ռայա, Էրոս Էֆլին, հնչ.` Ուահյու Թրի Պուրնոմո, մոնտ.` Հերման Կումալա Պանկա:
Դերերում. Լադյա Չերիլ, Պոն• Հարջաթմո, Անդհարա Էրլի, Ջոկո Անուար, Կառլո Ջենտա Քլերին Բահարիզքի, Դարեն Բահարիզքիմ Ուիկաքսոնո, Էլիզաբեթ Մարիա:

Լինդան և Քահյոնոն հանդիպում են, և նրանց ընկերությունը վերսկսվում է: Հալիմն ասում է Վերաուաթիին, որ ուզում է նոր կին առնել: Սալման հայտնվում է ՙԿուռքի մոլորակում՚: Ռոմին և Յահյան ներթափանց սեքսի որոշ փորձ են ձեռք բերում: Օպան մեռնում է, և Լինդան Քահյոնոյի հետ ցրում է նրա աճյունը: Եվ վերջապես, Քահյոնոն սովորում է վեր նայել… Ֆիլմը Լինդայի և նրա շրջապատի մարդկանց փորձառության խճանկարն է. բոլորն էլ իրենց սևեռուն մտքերն ունեն: Նրբին, բայց ամբողջական պատկեր մի միջավայրի մասին, որն այնքան էլ ազատ ու անկաշկանդ չէ և հույսեր ունի, որոնք երբեք էլ իսկապես չեն իրականանա:

Էդվին

Էդվին (ծն. 1980, Սուրաբայա, Ինդոնեզիա)
Ավարտել է Սուրաբայայի Քրիստեն Պետրա համալսարանի գծանկարչական դիզայնի բաժինը: Այնուհետև տեղափոխվել է Ջակարտա` կինո ուսանելու տեղի արվեստի ինստիտուտում և սկսել է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել, բայց 2005-ին թողել է ուսումը: Հրավիրվել է մասնակցելու Բեռլինի ՄԿՓ-ի կազմակերպած Berlinale Talent Campus-ին և Պուսանի ՄԿՓ-ի (Հարավային Կորեա) կազմակերպած Ասիական կինոակադեմիային, որտեղ նրան դասավանդել են Վիմ Վենդերսը, Վալտեր Սալիսը, Քրիստոֆեր Դոյլը, Լի Չան-Դոնը, Հո Սյաո Սիենը: Էդվինի կարճամետրաժ ֆիլմերը ներկայացվել են մի շարք փառատոներում, որոնց թվում են Ռոտերդամն ու Վանկուվերը: 2005-ին նրա ՙԿարա. ծառի աղջիկը՚ ֆիլմը դարձել է առաջին ինդոնեզական կարճամետրաժը, որը ցուցադրվել է Կաննի  ՙՌեժիսորների երկշաբաթյակ՚  ծրագրում: Նկարահանել է նաև երաժշտական տեսաֆիլմեր: Նրա վերջին կարճամետրաժներն են  ՙՃանապարհորդություն դեպի ցավ՚-ը (հրավիրվել է Ռոտերդամ և ցուցադրվել Կլերմոն-Ֆերանի մրցույթում) և  ՙՊտտօղակի ձայները՚  (ընդգրկվել է Ռոտերդամի  ՙԾանոթացեք մաեստրոյի հետ՚  նախագծում`ստեղծվելով որպես հարգանքի տուրք Քոեն Եղբայրներին):  ՙ9808՚-ի` Ինդոնեզիայի բարեփոխման 10 տարիների անթոլոգիայի նախաձեռնողներից է. սա կարճամետրաժների ծաղկաքաղ է:  ՙԿույր խոզը, որն ուզում է թռչել՚  ֆիլմն Էդվինի առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքն է:


Ֆիլմացանկ
Շատ դանդաղ նախաճաշ (2002), Դաջան• շան հետ ամուսնացած կինը (2004), Կարա. ծառի աղջիկը (2005), Խիստ ձանձրալի խոսակցություն (2006), Եր•եր մեր արևոտ հայրենիքից (2006), Ճանապարհորդություն դեպի ցավ (2007), Պտտօղակի ձայները (2008), 9808. Ինդոնեզիայի բարեփոխման 10 տարիների անթոլո•իա (2008), Կույր խոզը, որն ուզում է թռչել (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 14 20:30Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 15 12:30Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation