Կանայք շատ բան են տեսնում Հոլանդիա 2006, 65min.
Պրոդ./սց./ռեժ./կոմպոզ./հնչ.` Մեյրա Աշեր, օպեր.` Ֆլաշկես Հիլա, մոնտ.` Պատրիկ Յանսենս:
Նկարահանվել են. Անիտա Ջեքսոն, Մահադ Պակո, Քրիս Կոնտե:
Ներկայացվում է երեք կանանց` նախկին մանկահասակ մարտիկների կյանքը: Նրանք մասնակցել են Սիեռա Լեոնեի և Լիբերիայի տասնամյա քաղաքացիական պատերազմներին: Բոլոր նկարահանումները կատարվել են Սիեռա Լեոնեում: Ֆիլմը վերանայում է նկարահանման և պատկերային էսթետիկայի եղանակները, բացառիկ հնչյունավորում ունի, օգտագործված է ձեռակերտ անիմացիա:
Մրցանակներ
Կատալոնիայի հեռուստատեսության «Խցիկը բռունցքում» միջազգային մրցանակ, 2007:
| Աշեր, ՄեյրաՄեյրա Աշեր
Կոմպոզիտոր-կատարող և պատկերի ու հնչյունի հետ աշխատող արվեստագետ Մեյրա Աշերը ծնվել է Իսրայելում, ապրում է Նիդեռլանդներում: Սովորել է տաբլա և դհուպադ Վարանասիում (Հնդկաստան), ավանդական թմբկհարություն, Գանայի գա, իվ և դագոմբա ժողովուրդների երգեցողություն և պար, որոնք հետո ուսուցանել է և կատարել: 1990-ին ավարտել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտը (հարվածային գործիքներ և բազմադիսցիպլինար արվեստներ): 2002-ին Հաագայի թագավորական կոնսերվատորիայում հնչյունագիտության մագիստրոսի կոչում է ստացել: Գեղարվեստական նախագծերը. Dissected (ալբոմ և համերգ, 1997), Spears into Hooks (ալբոմ և պատկերահնչյունային կատարում իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին, 1999), Infantry (ալբոմ և պատկերահնչյունային կատարում` Գայ Հարիսի հետ, երեխաների շահագործման և մանուկ զինվորների մասին, 2001) և Face_WSLOT (ալբոմ, գիրք, միջդիսցիպլինար արվեստի ինստալացիա և առաջին վավերագրական ֆիլմ, 2004), որով շրջել է ամբողջ աշխարհում: Հաագայի Bodylab Art ֆոնդի համահիմնադիրն է (2001):
Ֆիլմոգրաֆիա
Կանայք շատ բան են տեսնում (2006): |