VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Ինչպես եմ ես

Իտալիա
2007, 49min.

Պրոդ.` Գեորգ Ցելեր, սց./ռեժ.` Ինգրիդ Դեմեց, Կարոլին Լայթներ, օպեր.` Դանիել Մացցա, հնչ.` Կոմելիա Շյոփֆ, Մարիա Ռանք, Դիմիտրի Հեմփել, մոնտ.` Կարոլին Լայթներ:
Նկարահանվել է` Պատրիկ Ուոնքերը:

«Ես կարծես ճգնավոր լինեմ կղզու վրա «: Ահա թե ինչ է գրում Պատրիկը` լինելով աուտիստ, իր կյանքի մասին, որն ապրում է կարծես բանտարկված սեփական մարմնի մեջ: Մտավորականի իմաստությամբ և դեռահասի երազանքներով ու վախով` Պատրիկն առաջնորդում է մեզ դեպի իր աշխարհ և թույլ է տալիս մի հայացք նետել իր ներքին զգացմունքների վրա:

Դեմեց, Ինգրիդ

Ինգրիդ Դեմեց (ծնվ. 1983, Բոցեն, Իտալիա)
2002-ին ավարտել է Բրիքսենի գովազդային արվեստի դպրոցը: 2003-2004 թթ. գարսենյակային ծառայող է եղել և հոգեբանություն ուսանել Ինսբրուքի համալսարանում: 2005-ից Karbon Videoproduktion-ի աշխատակից է եղել: Հաճախել է Բոլցանոյի (Իտալիա) Վավերագրության, հեռուստատեսության և նոր հաղորդակցամիջոցների ZeLIG դպրոցը, մասնագիտացել ռեժիսուրայի և նախագծի մշակման մեջ:

Ֆիլմոգրաֆիա
Ինչպես եմ ես (2007):

Լայթներ, Կարոլին

Կարոլին Լայթներ (ծնվ. 1980, Ստերցինգ, Իտալիա)
2003-ին Սիենայում հաղորդակցական գիտությունների բակալավրի կոչում է ստացել, 2004-ին Պեսկարա/Կիետիում` երաժշտական հաղորդակցության մագիստրոսի կոչում: Հաճախել է Բոլցանոյի (Իտալիա) Վավերագրության, հեռուստատեսության և նոր հաղորդակցամիջոցների ZeLIG դպրոցը, մասնագիտացել մոնտաժի մեջ:

Ֆիլմոգրաֆիա
Ինչպես եմ ես (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation