VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Ամեն ինչ ներված է

Ֆրանսիա
2007, 105min.

Պրոդ.` Ֆիլիպ Մարտեն, Դավիդ Թիոն, սց./ռեժ.` Միա Հանսեն-Լյովե, օպեր.` Պասկալ Օֆրե, նկ.` Թիերի Պուլե, Սոֆի Ռեյնո, հնչ.` Վենսան Վատու, մոնտ.` Մարիոն Մոնյե:
Դերերում. Պոլ Բլեն, Մարի-Քրիստին Ֆրիդրիխ, Վիկտուար Ռուսո, Կոնստանս Ռուսո, Կարոլ Ֆրանկ, Կատրին Դալիո:

Տարիներ առաջ Վիկտորն ու Անետը մի հովվերգական գարուն են անցկացրել Վենետիկում իրենց սիրելի դստեր` Պամելայի հետ: Թեեւ Վիկտորն այդ հիշարժան օրերին հաճախ ստիպված էր անտեսել աշխատանքը Պամելայի հետ դրսում զվարճանալու, Անետի ծնողներին այցելելու, ինչպես նաև զբոսայգում տեղի թմրադեղ վաճառողների հետ թրև գալու համար, Անետը համոզված էր, թե ամուսինն ավելի պատասխանատու կդառնա, երբ ընտանիքը վերադառնա Փարիզ: Հին սովորույթները դժվար են մեռնում, և շուտով` տուն վերադառնալուց հետո, Վիկտորն ու Անետը մեծ վեճի են բռնվում: Վիկտորը տեղափոխվում է մի թմրամոլի մոտ, որին սիրահարված է, իսկ Անետն ու Պամելան անհետանում են: 11 տարի անց Պամելան մոր հետ դեռեւս ապրում է Փարիզում: Երբ ի հայտ է գալիս, որ Վիկտորը բնակվում է մոտակայքում, հետաքրքրասեր Պամելան որոշում է պարզել, թե ինչպիսին է իր կորած հայրը:

Մրցանակներ
Լավագույն դերասանուհի` Մարի-Քրիստին Ֆրիդրիխ (Գիժոնի ՄԿՓ, 2007), Լավագույն առաջին ֆիլմ (Լուի Դելյուկ մրցանակ, 2007):

Հանսեն-Լյովե, Միա

Միա Հանսեն-Լյովե (ծնվ. 1981)
Գերմանական փիլիսոփայության մագիստրոս է: 2001-ին ընդունվել է Փարիզի 10-րդ շրջանի դրամատիկական արվեստի քաղաքային կոնսերվատորիա: Թղթակցել է «Cahiers du Cinռma» հանդեսին: Աշխատել է ռեժիսոր Օլիվյե Ասայասի հետ:

Ֆիլմոգրաֆիա
Ամեն ինչ ներված է (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation