Օրն ուրիշ կերպ է կրկնվում այսօր Իսպանիա 2007, 98min.
Պրոդ./սց./ռեժ./հնչ./մոնտ.` Խավիեր Բաիգ, Օսկար Մորենո, օպեր.` Խավիեր Բաիգ, կոմպոզ.` Միկա Լունա:
Նկարահանվել են. Տոնի, Խուլիո, Մանոլիտո, Ֆոքսի:
Տոնին 49-ամյա տղամարդ է, որը 30 տարիէ` թմրամոլ է: Ֆիլմը մեզ տանում է Տոնիի աշխարհը նրա կյանքի վերջին 6 ամսվա ընթացքում, մինչև մահվան օրը: Տոնիի առօրյան ու հակումները այն բեմն են, որտեղից նա գրավիչ պերճախոսությամբ պատմում է իր առանձնահատուկ փիլիսոփայության և թմրադեղերի հետ ունեցած հարաբերության մասին` խորհրդածելով սեփական կյանքի և իրեն մնացած քիչ ժամանակի մասին:
| Բաիգ, Խավիեր Խավիեր Բաիգ (ծնվ. 1975)
15 տարեկանից մենակ կամ Օսկար Մորենոյի հետ աշխատել է տեսաֆիլմերի տարբեր անհատական նախագծերի վրա: Նրա մեծ հափշտակությունը միշտ եղել է ֆիլմ նկարահանելն ու մոնտաժելը տարբեր ձևաչափերով` մերթ զուտ փորձարարական նախագծեր, մերթ ճանապարհորդական նոթեր, խաղարկային կամ վավերագրական ժապավեններ: Որպես օպերատոր և մոնտաժող` մասնակցել է կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանմանը:
Ֆիլմոգրաֆիա
Հասարակություն, կյանք և մահ, Իմ բռնությունը երազ է, Ցիկլային, ներհայեցողական ոլորտ, Կինեմատոգրաֆիական հուշեր, Րոպեական լուսանկար, Ներքնաշերտում, Քմայք, Երկու ափ, Օրն ուրիշ կերպ է կրկնվում այսօր:
Մորենո, Օսկար Օսկար Մորենո (ծնվ. 1975)
Վաղ երիտասարդական տարիքից Խավիեր Բաիգի և ուրիշների հետ: աշխատել է տարբեր նախագծերի վրա: Եղել է օպերատորի օգնական և երկրորդ օպերատոր տարբեր կինոընկերությունների միջոցով TVE Catalonia-ի համար պատրաստվող ծրագրերում: Որպես երկրորդ կամ գլխավոր օպերատոր մասնակցել է նաև տարբեր կարճամետրաժ ֆիլմերի ստեղծմանը, նկարահանել տեսահոլովակներ, այդ թվում` և պարային:
Ֆիլմոգրաֆիա
Իմ բռնությունը երազ է, Միլդրեդ Փիրս, Պարոն Ոմն, Օրտայի գիշերները, Օրն ուրիշ կերպ է կրկնվում այսօր):
|