VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Կապտախտ

Իրան
2007, 30min.

Պրոդ./սց./ռեժ.` Ռոխսարե Ղաեմմաղամի, օպեր.` Մոհամադ Բեհնամ Զադե, հնչ.` Սեյեդալի Հոսեյն, մոնտ./հնչ.` Մեհդի Գանջի:

Նկարիչ Ջամշիդ Ամնիֆարը շատ խնդիրներ ունի հասարակական հսկիչների, մարդկանց ու սեփական ընտանիքի հետ, բայց շարունակում է իր գործը, քանի որ սիրում է նկարել: Ֆիլմում ընդգրկված է նաև 10-րոպեանոց անիմացիոն հատված: Ամնիֆարի կենդանացած նկարները խոսում են նրա ներաշխարհիի, երազների, մղձավանջների և հուշերի մասին:

Մրցանակներ
Ուսանողական բաժնի Cinema Verite մրցանակ (Վավերագարական կինոյի 1-ին իրանական միջազգային ԿՓ), Լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակ, Կարճամետրաժ ֆիլմերի նորույթների ժյուրիի մրցանակ (Թեհրանի 12-րդ միջազգային և Կարճամետրաժ ֆիլմերի 24-րդ ազգային ԿՓ):

Ղաեմմաղամի, Ռոխսարե

Ռոխսարե Ղաեմմաղամի (ծնվ. 1976, Թեհրան)
Ավարտել է Գեղարվեստի համալսարանը: 2000-ից վավերագարական ֆիլմեր է մոնտաժում և նկարահանում: Մագիստրոսական թեզի` «Վավերագրական անիամացիայի» վրա երկու տարի աշխատելուց հետո պատրաստվում է պարսկերեն հրատարակել իր առաջին գիրքը` նույն վերնագրով: Նրա ուսումնասիրության գործնական արդյունքը «Կապտախտն» է: Այժմ աշխատում է նոր նախագծի` անիմացիոն վավերագրական ֆիլմի վրա, որն անդրադառնում է իրանական պատերազմի մասին նրա մանկական հուշերին:

Ֆիլմոգրաֆիա
Սիրո պատմություն (2001), Կապտախտ (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation