Սեպտեմբերներ Իսպանիա 2007, 113min.
Պրոդ.՝ Լորիս Օմեդես, սց./ռեժ.` Կառլես Բոշ, օպեր.` Դավիդ Ֆերնանդես Միրալյես, Վալտեր Օխեդա, կոմպոզ.` Գորկա Բենիտես, հնչ.` Խուան Սանչես Կուտի, մոնտ.` Էռնեստ Բլասի, Անա Ռուբիո:
Նկարահանվել են. Խոսե Անտոնիո Գարդոկի, Խուրիգ Կլիմենկո, Էստեֆանիա Մաեստրե և ուրիշներ:
Ամեն տարվա սեպտեմբերին Մադրիդի Սոտո դել Ռեալ բանտը երգի փառատոն է անցկացնում: Մասնակիցները տարբեր բանտերի կալանավորներ են: Հենց նրանք էլ ֆիլմի հերոսներն են: Փառատոնը միայն ելակետն է: Ապա այս չորս տղամարդն ու չորս կինը վերադառնում են իրենց բանտային առօրյային և մեզ թույլ տալիս մուտք գործել իրենց կյանքի ու անձնական հարաբերությունների աշխարհը: Սերը կամ դրա բացակայությունը այն հիմնական լեզուն է, որը հնարավորություն է տալիս հանդիսատեսին հասկանալու ուղղիչ տան աշխարհը: Ընդգրկելով մեկ տարի` սեպտեմբերից սեպտեմբեր, մի փառատոնից մինչև մյուսը, ֆիլմը ներկայացնում է նրանց սիրո պատմությունները, թե ինչպես են դրանք զարգանում կամ ավարտվում:
Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ (Մայամիի ՄԿՓ, 2007), ժյուրիի հատուկ մրցանակ (Մալագայի իսպանական կինոյի փառատոն, 2007):
| Բոշ, Կառլես Կառլես Բոշ
Նկարահանել է «Օսկարի» ներկայացված «Լաստորդները», որն այլևայլ միջազգային մրցանակներ է շահել, այդ թվում` «Էմի», «Փիբոդի», ցուցադրվել մի շարք միջազգային կինոփառատոներում` ներառյալ Սանդենսը (2003) և Հավանան (2002): Վետերան լրագրողի նրա աշխատանքը «30 րոպե»-ում (TV3, Իսպանիա) նրան առնչակից է դարձրել համաշխարհային մեծ իրադարձություններին` Ծոցի առաջին պատերազմ, Բոսնիայի և Հերցեգովինայի պատերազմներ, Սապատայականների հեղափոխություն: Բոշը ռեպորտաժներ է պատրաստել նաև Աֆղանստանից, Իրանից, Չադից, Ֆիլիպիններից, Մոզամբիկից, Կուբայից, Հաիթիից, Նիկարագուայից, Իսրայելից և այլն:
Ֆիլմոգրաֆիա
Լաստորդներ (2002), Սեպտեմբերներ (2007):
|