VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Ջրահարսը

Ռուսաստան
2007, 115min.

Պրոդ.` Ռուբեն Դիշդիշյան, սց./ռեժ.` Աննա Մելիքյան, օպեր.` Օլեգ Կերիչենկո, կոմպոզ.` Իգոր Վդովին, նկ.` Ուլյանա Ռյաբովա, հնչ.` Դիմիտրի Սմիռնով, մոնտ.` Սերգեյ Զնամենսկի:
Դերերում. Մաշա Շալաեւա, Եվգենի Ցիգանով, Մարիա Սոկովա, Նաստյա Դոնցովա, Իրինա Ստրինիչենկո, Վերոնիկա Սկուգինա:

Ալիսա անունով մի աղջիկ է ապրում ծովեզրին: Կյանքը բախտի քմահաճույքին հանձնած` նա երբեք չի պայքարում, միշտ հարմարվում է փոփոխվող պայմաններին ու պատմական անցուդարձին: Միակ անսովոր բանն այն է, որ Ալիսան օժտված է ցանկություններն իրականացնելու ընդունակությամբ: Հայտնվելով Մոսկվայում` նա հանգամանքների բերումով ծանոթանում է մի մարդու հետ, որի կրծքին խաչ կա` «պահիր և պահպանիր» մակագրությամբ: Աղջիկը մի հայացք է գցում այդ մարդու վրա, և նրա կյանքն ընդմիշտ փոխվում է:

Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ (Բեռլինի ՄԿՓ, 2008), Լավագույն դերասանուհի - Մաշա Շալաևա (Սոչիի բաց ռուսաստանյան ԿՓ, 2007), Մեծ մրցանակ (Սոֆիայի ՄԿՓ, 2008), Լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակ (Սանդենսի ԿՓ, 2008):

Մելիքյան, Աննա

Աննա Մելիքյան (ծն. 1976, Բաքու)
Սցենարիստ և ռեժիսոր: Մեծացել է Երևանում, 1994-ին` տեղափոխվել Մոսկվա, որտեղ սովորել է կինոինստիտուտում (ՎԳԻԿ, Սերգեյ Սոլովյովի եւ Վալերի Ռուբինչիկի արվեստանոց): 2001-ին որպես փորձնակ Գերմանիայում մասնակցել է մի շարք ֆիլմերի ստեղծմանը: 2002-ին ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել հեռուստատեսությունում: 2004-ին նկարահանած առաջին խաղարկային ֆիլմը` «Մարսը», մեծ դրվատանքի է արժանացել: «Ցպահանջ» աշխատանքը Մելբուռնի միջազգային կինոփառատոնում ստացել է Մելբուռն քաղաքի մրցանակը` որպես լավագույն կարճամետրաժ փորձարարական ֆիլմ:

Ֆիլմոգրաֆիա
Անդանտե (1998, կ/մ), Թռանք (1999, կ/մ), Ցպահանջ (2000, կ/մ), Կոնտրաբաս (2002, կ/մ), Մարս (2004), Ջրահարսը (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation