VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Հանդես

Գերմանիա / Ռուսաստան / Ուկրաինա
2008, 82min.

Պրոդ.` Հեյնո Դեքերթ, սց./ռեժ./մոնտ.` Սերգեյ Լոզնիցա, հնչ.` Վլադիմիր Գոլովնիցկի:

Ֆիլմը հենված է 50-ական և 60-ական թվականներին ԽՍՀՄ-ում արտադրված քարոզչական կինոխրոնիկայի արխիվի վրա: Ներկայացվում է խորհրդային ժամանակների և այդ շրջանի մտածելակերպի գրեթե մոռացված կողմը: Ի ցույց է դրվում մարդկանց կյանքը խորհրդային հայրենիքի անծայրածիր տարածքում, կյանք, որ լի էր դժվարություններով, զրկանքներով և անհեթեթ արարողություններով, բայց միևնույն ժամանակ` լուսավորված կոմունիստական պատրանքի փառապանծ շողերով:

Լոզնիցա, Սերգեյ

Սերգեյ Լոզնիցա (ծն. 1964, Բարանովիչի, Բելառուս)
Կինոռեժիսոր: Արժանացել է "Դափնիներ" մրցանակի, "Նիկե" կինոակադեմիական մրցանակի և մի շարք այլ մասնագիտական պարգևների, միջազգային կինոփառատոների մրցանակակիր է: 1987-ին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1987-91 թթ. եղել է Կիբեռնետիկայի ինստիտուտի գիտաշխատող և ճապոներենի թարգմանիչ: 1997-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի խաղարկային կինոյի բաժինը (Նանա Ջորջաձեի արվեստանոց): 2000-ից Սանկտ Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրենն է: 2001-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա` շարունակելով աշխատել Ռուսաստանում և Ուկրաինայում: "Իմ ուրախությունը" նրա առաջին խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմացանկ
Այսօր մենք տուն կկառուցենք (1996), Կյանք, աշուն (1997), Կիսակայարան (2000), Բնակավայր (2001), Դիմանկար (2002), Բնապատկեր (2003), Գործարան (2004), Շրջափակում (2005), Արտել (2006), Հանդես (2007), Հյուսիսային լույսեր (2008), Իմ ուրախություն (2010)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The Club The European Cultural Foundation