VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Ծաղկակամուրջը

Ռումինիա
2008, 87min.

Պրոդ./սց./ռեժ./օպեր.` Թոմաս Չուլեյ, մոնտ.` Ալեքսանդրա Գուլյա:
Նկարահանվել են` Կոստիկա Ահիր, Մարիա Ահիր, Ալեքսանդրա Ահիր, Ալեքսի Ահիր:

Կոստիկա Ահիրն իր երեք զավակներին մեծացրել է Մոլդովայի Հանրապետության Ակույ գյուղում: Երեք տարի առաջ նրա կինը մեկնել է Իտալիա` լավ աշխատանք գտնելու և այդ ժամանակից ի վեր տանը չէ: Այս երկրի ակտիվ բնակչության մոտ կեսը համանման վիճակում է:

Չուլեյ, Թոմաս

Թոմաս Չուլեյ (ծնվ. 1965, Բուխարեստ)
1979-ին մեկնել է Նյու Յորք, որտեղ լուսանկարչություն է ուսանել Տեսողական արվեստների դպրոցում: 1990-ին վավերագրություն է սովորել Մյունխենի Հեռուստատեսության և կինոյի համալսարանում: 1992-ին ավարտել է Նյու Յորքի համալսարանի կինոյի բաժինը: 2003-2007 թթ. վավերագարական և խաղարկային ֆիլմեր է նկարահանել: Նրա աշխատանքներն ընդգրկվել են մի շարք կինոփառատոներում և մրցանակների արժանացել:

Ֆիլմոգրաֆիա
Լույսերի խաղը «Մաքսիմ»-ում (1992), Ինչպես թռչունը ցանկապատին (1992), Գրատիան (1995), Մոլուցք (1997), Աստա Ե (2001), Ծաղկակամուրջը (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid british-council The European Cultural Foundation