Սահարան անցած մարդը Կանադա 2008, 53min.
Պրոդ./սց./ռեժ./օպեր.` Քորբեթ Մեթյուզ, կոմպոզ.` Ռիչարդ Հորովից, հնչ.` Քայլ Սթենֆիլդ, մոնտ.` Պրեմ Սուրիյակումար:
Ապշեցուցիչ ճանապարհորդություն դեպի իր արվեստով, Սահարայով, կյանքով և մանավանդ անդիմադրելի մահվամբ տարված փայլուն, խորհրդավոր ռեժիսոր Ֆրենք Քոուլի առեղծվածային կյանքը, մահը և հետմահու կյանքը: Ձևով հնարամիտ նրա ֆիլմերը ուսումնասիրում են հեղինակի հափշտակությունը մահվամբ, մի բան, որ նաև նրա կյանքի շարժիչ ուժն էր: Քորբերթ Մեթյուզը Քոուլի նկարահանած անմոռանալի նյութը սահունորեն համատեղում է նրա ընտանիքի և բարեկամների հետ արված հարցազրույցների հետ` այն մարդու պատշաճ կենսապատումը կառուցելու համար, որի արվեստն ու կյանքն իրարից չեն տարբերվում: Երազելով հաղթել իր նեմեսիսին` Սահարային, և միայն «Bolex» կինոխցիկով զինված` Քոուլը 7.300 տանջալի կիլոմետր է կտրել, 11-ամսյա ճանապարհորդության ելել ուղտով` ցանուցիր դիակներով լի անապատը կտրելու համար: Հետագա շուրջ 10 տարին նա մոլեգնորեն աշխատել է այնտեղ նկարահանած իր «Կյանք` առանց մահվան» ֆիլմի վրա: Երբ ֆիլմը համարյա ավարտված էր, Քոուլը վերադարձել է հավելյալ նկարահանումներ անելու, բայց ողբերգականորեն այլևս ետ չի եկել:
| Մեթյուզ, Քորբեթ Քորբեթ Մեթյուզ (ծնվ. 1972, Մոնրեալ)
Մոնրեալում բնակվող ռեժիսոր է, որ նաև իր գործերի պրոդյուսերն ու օպերատորն է: Կինոարվեստ է ուսանել Կոնկորդիա համալսարանում և 2001-ից մի շարք լայնամետրաժ վավերագրական ֆիլմերում աշխատել որպես հետազոտող, երկրորդ օպերատոր ու ռեժիսորի ասիստենտ: Նրա մրցանակակիր աշխատանքներն են «Lezenvisib»-ը, «Կլանող Բուդդան» և «Սահարան անցած մարդը»: Մեթյուզի ֆիլմերը նոր կինարտահայտչականությունը համակցում են ավանդական փաստագրության մոտեցումների հետ` հանդիսատեսին մի նոր լսատեսողական ոլորտ տանելով: 2005-ին հիմնել է 7th Embassy սեփական կինոընկերությունը:
Ֆիլմոգրաֆիա
Lezenvisib (2000), Կլանող Բուդդան (2002), Սահարան անցած մարդը (2008):
|