Կիտրոնի ծառ Իսրայել / Գերմանիա / Ֆրանսիա 2008, 106min.
Պրոդ./սց./ռեժ.` Էրան Ռիքլիս, օպեր.` Ռայներ Քլոսման, կոմպոզ.` Հաբիբ Շադահ, նկ.` Միգել Մարկին, հնչ.` Աս Միլո, մոնտ.` Տովա Աշեր:
Դերերում. Հիամ Աբաս, Ռոնա Լիպազ, Դորոն Տավորի:
Սալման` պաղեստինցի մի կին, ապրում է կանաչ գծին (մինչ 1967-ը Իսրայելի և Արևմտյան ափի սահմանը) հարող տարածքում: Նրա նոր հարևանը Իսրայելի պաշտպանության նախարարն է: Անվտանգության ծառայությունները, Սալմայի կիտրոնի այգին վտանգավոր համարելով նախարարի և նրա ընտանիքի համար, կարգադրում են արմատախիլ անել ծառերը: Ի զարմանս նրանց` Սալման մի երիտասարդ պաղեստինցի փաստաբան է վարձում և իրավաբանական պայքարի մեջ մտնում, որը հասնում է մինչև Իսրայելի գերագույն դատարան:
Մրցանակներ
Հանդիսատեսների մրցանակ (Բեռլինի ՄԿՓ, Համայնապատկեր, 2008):
| Ռիքլիս, Էրան Էրան Ռիքլիս (ծն. 1954, Երուսաղեմ)
1975-ից մուտք է գործել կինոաշխարհ: 1982-ին Բիքոնսֆիլդի (Անգլիա) կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցն ավարտելուց առաջ կինո է ուսանել Թել Ավիվի համալսարանում: Առաջին ֆիլմը` իրական դեպքերի վրա հիմնված «Պարզ օրերին կարելի է տեսնել Դամասկոսը» քաղաքական թրիլերը, նկարահանել է 1984-ին: Յոթ տարի անց ասպարեզ է հանել «Գավաթի եզրափակիչ խաղը», որը մեծ գնահատականի է արժանացել կինոքննադատների կողմից և ցուցադրվել մի շարք կինոփառատոներում (այդ թվում` Բեռլինում և Վենետիկում): 1993-ին «Զոհարը» մեծ հիթ է դարձել Իսրայելում: «Սիրիացի հարսնացուն» դրվատանքի է արժանացել միջազգային ասպարեզում և ոչ միայն փառատոնային շրջանակներում: Ռիքլիսը նկարահանել է նաև կարճամետրաժ ֆիլմեր և հեռուստասերիալներ:
Ֆիլմոգրաֆիա
Պարզ օրերին կարելի է տեսնել Դամասկոսը (1984), Գավաթի եզրափակիչ խաղ (1991), Զոհար (1993), Սահմաններ (1999), Հրաբխային համակցություն (1999), Գայթակղություն (2002), Սիրիացի հարսնացուն (2004), Կիտրոնի ծառ (2008):
|