VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Իշուկը Լահորում

Ավստրալիա
2007, 117min.

Սց./ռեժ./օպեր.` Ֆարամարզ Քեյ-Ռահբեր, կոմպոզ.` Քոլին Ուեբեր, հնչ.` Ֆարամարզ Քեյ-Ռահբեր, Ալեքս Ուոլեր, մոնտ.` Աքսել Գրիգոր:

1990-ականների վերջին ավստրալիացի մի տիկնիկավար գործընկերոջ հետ ուղևորվում է Պակիստան` Լահորում կայանալիք փառատոն: Այդ տասն օրվա ընթացքում երիտասարդ Բրայանը, որ ազատամիտ ծնողների դաստիարակություն է ստացել, սիրահարվում է 17-ամյա Ամբերին` մուսուլմանուհու: «Պոեզիան այն է, երբ նայում ենք մեկմեկու»,- բացատրում է նա մեծ հուզմունքով: Բրիսբեյն վերադառնալուն պես` Բրայանն սկսում է իսլամ ուսումնասիրել և նույնիսկ դավանափոխ է լինում: Աամիրը, ինչպես նա անվանակոչվում է այդուհետ, ուզում է ամեն գնով ամուսնանալ սիրած աղջկա հետ: Իրենց հանդիպումից երկու տարի անց Բրայանը վերջապես կարողանում է բավականաչափ փող տնտեսել Ամբերի մոտ` Լահոր մեկնելու և աղջկա ծնողներից նրա ձեռքը խնդրելու համար: Պարզվում է` տարբեր մշակույթների շփումն ավելի դժվար է, քան Բրայանն սպասում էր: Թյուրըմբռնումը, ինչպես և սոցիալական ու մշակութային տարբերությունները, բարդացնում են հարցը, թեև բոլոր կողմերը ջանք չեն խնայում ամուսնությունը հնարավոր դարձնելու համար:

Քեյ-Ռահբեր, Ֆարամարզ

Ֆարամարզ Քեյ-Ռահբեր
Իրանական ծագումով ավստրալացի ռեժիսոր: Գրիֆիթ համալսարանի Քուինսլանդ արվեստի քոլեջի մրցանակակիր շրջանավարտ լինելով` անցած 10 տարում զբաղված է եղել վավերագրական ֆիլմերի արտադրության մեջ: Տարվածությունը ռեժիսուրայով` հիմնավոր օպերատորական փորձի հետ մեկտեղ, օգնել է, որ ձևավորվի նրա խորաթափանց, դիտողունակ կինոոճը: Ֆարամազը Գրիֆիթ համալսարանի Գրիֆիթ կինոդպրոցում կինոյի և վավերագրության դասախոս է:

Ֆիլմոգրաֆիա
Ֆաթիմեի պատմությունը (2004), Իշուկը Լահորում (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation