VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Տիեզերական հետազոտման կայան

Գերմանիա
2008, 30min.

Պրոդ./օպեր.` Ալեքսանդր Ռիդել, սց./ռեժ./մոնտ.` Բեթինա Թիմ, կոմպոզ.` Դանիել Քլյուգե, Էդուարդ Սթորք, հնչ.` Ֆիլիպ Վոգթ:
Նկարահանվել է Արագածի տիեզերական կայանի անձնակազմը:

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է: 3.500 մ բարձրության վրա կարելի է գտնել Խորհրդային միության մի հավակնոտ նախագծի մնացորդները` Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման հողմածեծ կայանը: Այստեղ ավելի քան 100 մարդ փնտրում է հեռավոր գալակտիկաներից ավետաբերների, միլիարդավոր մանր պայթյունների հետևանքով գոյացած մասնիկներ, որոնք տիեզերական ճառագայթումն է ստեղծել դեպի Երկիր ընկած իր ճանապարհին: Հետազոտողների մեծ մասը հեռացել է, երբ հաստատության ֆինանսական աջակցությունը վերացել է Խորհրդային միության հետ մեկտեղ: Ինչևէ, չնայած միջոցների պակասին, հայ գիտնականների մի փոքր խումբ դիմանում է Արագածի գագաթին: Ինչպես աստղագնացները տիեզերանավում, նրանք շարունակում են իրենց հետազոտությունը` հույս ունենալով անհայտ գալակտիկաների սենսացիոն հայտնագործություն անել:

Թիմ, Բեթինա

Բեթինա Թիմ (ծնվ. 1977, Մյունխեն)
1966-ին գերմանական գրականության ակադեմիական ուսում է ստացել: 1999-ին ավարտել է Մյունխենի բարձրագույն կինոդպրոցի վավերագրական կինոյի բաժինը: 2001-ին հիմնել է Pelle Film կինոընկերությունը:

Ֆիլմոգրաֆիա
Ականջի տիրուհին (2000), Պարոն Ցզուն (2004), Մարդիկ Բայերնում (2005), Վերջ (2007) Տիեզերական հետազոտման կայան (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation