VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Արյուն եվ խունկ

Կանադա / Ինդոնեզիա
2008, 17min.

Պրոդ./ռեժ./օպեր./հնչ./մոնտ.` Կառլ Վալիքե, երաժշտ.` բալիացի տարբեր երաժիշտներ և Քոլին Մաքֆի:

Բալիում որոշ ծեսերի ժամանակ արյուն պետք է թափվի բհուտաներին` անդրաշխարհում ապրող չար ոգիներին հանդարտեցնելու համար: Տաճարի կողքին աքլորակռվի մրցասպարեզ կա: Մրցավարը խփում է գոնգին, մարտն սկսվում է: Ծեսերի սկիզբը նշանավորվում է քահանայի հմայախոսքով: Աքաղաղի մահվան պարն ուղեկցվում է գամելանի ռիթմիկ երաժշտությամբ: Մրցասպարեզի շուրջը հավաքված մարդկանց հուզախռով ձայները նման են Քեչակի ինքամոռաց պարի ժամանակ լսվող երգչախմբին: Խնկի բույրը միախառնվում է արյան հոտին:

Վալիքե, Կառլ

Կառլ Վալիքե (ծնվ. 1946, Մոնրեալ, Կանադա)
2000-ի դեկտեմբերին Կուբայում ճանապարհորդելիս մեկ շաբաթ է անցկացրել կուբացի երիտասարդ ըմբշամարտիկների խմբում: Այս ուղևորությունից հետո ծնվեցին սև-սպիտակ պատկերներ, որոնց Վալիքեն ավելացրեց Հավանայի քաղաքային ձայները: Արդյունքում ծնվեց «Ռինգ» կարճամետրաժ ֆիլմը: Այս փորձից հետո Վալիքեն, որ 80-ականների սկզբից գովազդի և ճանապարհորդությունների լուսանկարիչ էր, սկսեց ֆիլմեր նկարահանել` համակցելով անշարժ և շարժվող կադրերը:

Ֆիլմոգրաֆիա
Ռինգ (2003), Հոր աչքը, որդու աչքը (2006), Արյուն և խունկ (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation