VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Ելլա

Գերմանիա
2007, 89min.

Պրոդ.` Ֆլորիան Քյորներ ֆոն Գուշտորֆ, Միխայել Վեբեր, Կառոլինե ֆոն Զենդեն, Անդրեաս Շրայթմյուլեր, սց.` Սիմոնե Բաեր, Քրիստիան Փեցոլդ, ռեժ.` Քրիստիան Փեցոլդ, օպեր.` Հանս ֆրոմ, կոմպոզ.` Շտեֆան Վիլ, նկ.` Քադե Գրուբեր, հնչ.` Անդրեաս Մյուքե-Նեսիտկա, մոնտ.` Բեթինա Բյոլեր:
Դերերում. Նինա Հոս, Դեվիդ Շտրիզով, Հիներք Շյոնեման, Բուգհարթ Քլաուսներ, Բարբարա Աուեր, Քրիստինա Ռեդլ, Զելին Բարբարա Փեցոլդ, Վանյա Մուես, Միխայել Վիթենբորն, Մարտին Բրամբախ:

Ելան նոր կյանքի ակնկալիքով որոշել է արևելագերմանական փոքրիկ քաղաքից մեկնել Էլբայի մյուս ափը` իր ետևում թողնելով ձախողված ամուսնությունն ու խորտակված անուրջները: Հանովերում նա հանդիպում է Ֆիլիպին` իրավաբանական ֆիրմայի մի երիտասարդ ծառայողի, որը նրան նշանակում է իր օգնական: Շուտով Ելան հասկանում է, որ անողոք գործարարների հետ լեզու գտնելու կարողություններ ունի: Նա իր ապագան տեսնում է Ֆիլիպի կողքին, որի ծրագրերին կարող է մասնակից լինել: Ելան, վերջապես, ի վիճակի կլինի ձեռք բերել այն ամենը, ինչ ցանկացել է: Բայց նրան տանջում են տարօրինակ ձայները. անցյալի ճշմարտությունները գալիս են հալածելու Ելային: Նա սկսում է անհանգստանալ, թե իր նոր կյանքը շատ լավն է ճշմարիտ լինելու համար:

Մրցանակներ
Բեռլինի ՄԿՓ, 2007 ("Արծաթե արջ "` կնոջ լավագույն դերակատարման համար, "Ֆեմինա" կինոմրցանակ):

Փեցոլդ, Քրիստիան

Քրիստիան Փեցոլդ (ծն. 1960, Հիլդեն, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Գերմանիա)
1981գ-ին տեղափոխվել է Բեռլին: Ուսանել է գերմաներեն լեզու և գրականություն: 1988-94գ-ին սովորել է Բեռլինի գերմանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում: Միաժամանակ Հարուն Ֆարոքիի և Հարթմութ Բիտոմսկու մոտ աշխատել է որպես ռեժիսորի օգնական: 1995գ-ին նկարահանել է առաջին խաղարկային ֆիլմը: 2000-ին արժանացել է Գերմանական կինոյի ոսկե մրցանակին` ՙՆերքին անվտանգություն՚ ֆիլմի համար:

Ֆիլմոգրաֆիա
Կին օդաչուներ (1995, հ/ֆ), Ազատ Կուբա (1996, հ/ֆ), Գող կինը (1998, հ/ֆ), Ներքին անվտանգություն (2000), Մարդասպանը (2002, հ/ֆ), Վոլֆսբուրգ (2003), Ուրվականներ (2005), Ելլա (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation