VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Նոր աշխարհ

Իտալիա / Ֆրանսիա
2006, 120min.

Պրոդ.` Ֆաբրիցիո Մոսկա, Ալեքսանդր Մալե-Գի, Էմանուելե Կրիալեզե, սց./ռեժ.` Էմանուելե Կրիալեզե, օպեր.` Անյես Գոդար, կոմպոզ.` Անտոնիո Կաստրիգանո, նկ.` Կառլոս Կոնտի, հնչ.` Պիեռ-Իվ Լավուե, մոնտ.` Մերիլին Մոնթյո:
Դերերում. Շառլոթ Գենզբուր, Վինչենցո Ամատո, Ավրորա Կուատտրոկկի, Ֆրանչեսկո Կազիզա, Ֆիլիպպո Պուչիլլո, Ֆեդերիկա Դե Կոլա, Իզաբելլա Ռագոնեզե, Վինսենթ Սկիավելլի, Մասսիմո Լագուարդիա, Ֆիլիպպո Լունա, Անդրեա Պրոդան, Էռնեստո Մայո:

1913 թվական: Սիցիլիական գյուղաշխարհի մի մեկուսի անկյունում ապրում է Մանկուզո ընտանիքը: Նրա միապաղաղ առօրյան խախտվում է Ամերիկայից եկած մի մարդու գալուստով: Այս մարդը տեղից տեղ է գնում` պատմելով Նոր աշխարհի, դրա բնակիչների ու դրախտային հարստությունների մասին: Նրա գործը նախկինում մեկնած և այժմ Ավետյաց երկրում երջանիկ աշխատող մարդկանց ընտանիքներին ուղեկցելն է: Եկվորը Մանկուզո ընտանքին ևս իր օգնությունն է առաջարկում գալիք ուղևորության ընթացքում: Նոր աշխարհի քաղաքացիները դառնալու համար նրանք պետք է ասես մեռնեն ու վերածնվեն` ետևում թողնեն իրենց հայրենիքի հնամենի սովորույթները, ուժեղ լինեն մարմնով և առողջ` հոգով, հավատարմության երդում տան, եթե ուզում են անցնել Ոսկե դռնով: Այդ կերպարանափոխության ժամկետը օվկիանոսը կտրելու երկու շաբաթն է, որից հետո նրանք պիտի հասնեն Ահեղ դատաստանի վայրը` Արցունքների կղզին` Էլիս Այլենդ: Այստեղ շատ ընտանիքներ ստիպված կլինեն ընդմիշտ բաժանվել: Բոլորին չէ, որ արտոնված է Դրախտի դարպասից ներս մտնել:

Մրցանակներ
Վենետիկի ՄԿՓ, 2006 (ՙԱրծաթե առյուծ՚` հայտնության համար, "Կինոգալիք" մրցանակ` լավագուն կինոնկարի համար, FEDIC-ի մրցանակ, Պազինետտիի մրցանակ` լավագույն կինոնկարի համար, SIGNIS-ի մրցանակ, UNICEF-ի մրցանակ):

Կրիալեզե, Էմանուելե

Էմանուելե Կրիալեզե (ծն. 1965, Հռոմ)
1995-ին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Թիչ արվեստի դպրոցը: Նրա առաջին խաղարկային ռեժիսորական աշխատանքը` "Մի ժամանակ մենք օտարական էինք" ֆիլմը, ասպարեզ է եկել 1998-ին: Երկու տարագիրների` Նյու Յորքում ապրող սիցիլիացու և հնդիկի բարեկամության այս պատմությամբ Կրիալեզեն մասնակցել է Սանդենսի կինփառատոնին: "Ռեսպիրոն"` նրա երկրորդ խաղարկային ֆիլմը, 2002-ին Կաննի ՄԿՓ-ում արժանացել է Քննադատնների շաբաթվա Գլխավոր մրցանակին և Երիտասարդ քննադատների մրցանակին:

Ֆիլմոգրաֆիա

Առանց սրտի (1994), Մի ժամանակ մենք օտարականներ էինք (1997), Ռեսպիրո (2002), Նոր աշխարհ (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation