Մարցելա Չեխիա 2006, 82min.
Սց.` Միխայել Տրժեշտիկ, Դարյա Մացակովա, ռեժ.` Հելենա Տրժեշտիկովա, օպեր.` Յան Մալիր, Վլաստիմիլ Համերնիկ, Միրոսլավ Սոուչեկ, հնչ.` Զբինյեկ Միկուլիկ, Պետր Պրովազնիկ, Յան Վալոուխ, մոնտ.` Ալոիս Ֆիշարեկ, Լենկա Պոլեսնա, Զդենեկ Պատոչկա:
Շարքային չեխուհու` Մարցելայի կյանքը ներկայացվում է մի քանի տասնամյակ շարունակ: Ֆիլմը դիտարկում է մի շարք կարևոր սոցիալական հարցեր: Մենք էլ ենք շահագրգռվում, որ Մարցելան պայքարի և անձնատուր չլինի, երբ երևան է գալիս նրա ողբերգական կյանքը, մանավանդ դստեր անսպասելի մահը, որը Մարցելային գրեթե հասցնում է ինքնասպանության: Ինչևէ, պատասխանատվությունը մտավոր հետամնաց որդու նկատմամբ նրան ապրելու կամք է ներշնչում:
| Տրժեշտիկովա, Հելենա Հելենա Տրժեշտիկովա (ծն. 22.06.1949, Պրահա)
Ավարտել է Պրահայի Կինոինստիտուտի (ՖԱՄՈՒ) վավերագրական բաժինը: 1974-ից աշխատում է որպես պրոֆեսիոնալ վավերագրող եւ նկարահանել է մոտ հիսուն տարբեր տեւողության ֆիլմեր, հիմնականում սոցիալական թեմաներով:
Ֆիլմոգրաֆիա
Ռոմեոն, Ջուլիետը և երեխաները (1974), Հրաշք (1975), Լույսի հպումը (1979), Ամուսնական ուսումնասիրություններ (1987), Օրենքից դուրս (1987), Ուղիներ գտնելով (1988), Մի բան պատմիր քո մասին (1992), Սիրելի դար (1998), Կարմենի պատմությունը (1999), Կանայք հազարամյակի սահմանագլխին (2001), Հիտլերը, Ստալինը և ես (2001), Ծուղակում և դարձյալ ծուղակում (2003), Մարցելա (2006):
|