VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Սերը հաղթում է ամեն ինչին

Հոլանդիա / Մալայզիա
2006, 90min.

Պրոդ.` Ամիր Մուհամմադ, սց./ռեժ.`Տան Չույ Մույ, օպեր.`Ջեյմս Լի, նկ.` Յի Լոու Չյա, հնչ.` Սթիվեն Լեոն, մոնտ.` Հո Յուհան:
Դերերում. Օն Լի Ուեյ, Սթիվեն Չուա, Լեոն Ջյուն Ջյուն, Հո Չի Լայ:

Ապինը Պենանգից տեղափոխվում է Կուալա Լումպուր և աշխատանքի անցնում մորաքրոջ ռեստորանում: Նա հաճախ է զանգում Պենանգում ապրող սիրած տղային` անսովոր քաղաքում մենությունը հաղթահարելու համար: Իսկ երբ սկսում է տեսակցել համառ Ջոնի հետ, նրբին հուզական փոփոխություններ է ապրում: Նույնիսկ սիրահարվելով Ջոնին` Ապինը շարունակում է կանչել ընկերոջը և հենց Ջոնի առջև ասում, թե սիրում է նրան: Մի՞թե սերը Ապինի համար մենությունը հաղթահարելու նպատակահարմար միջոց է միայն:

Մրցանակներ
Պուսանի ՄԿՓ, 2006 (FIPRESCI-ի մրցանակ), Ռոտերդամի ՄԿՓ, 2007 (VPRO-ի մրցանակ):

Տան Չույ Մույ

Տան Չույ Մույ (ծն. 1978, Կուանտան, Պահանգ)
Վաղ տարիքից գրելու ձիրք է դրսևորել և խորագրեր վարել տեղական թերթերում ու հանդեսներում: Մալայզիայի անկախ կինոարտադրության եռանդուն անդամ լինելով` հինգ կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել: Դրանցից մեկը` "Տանջուն Մալիմի ծառը", արժանացել է Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի ՄԿՓ-ի գլխավոր մրցանակին: "Սերը հաղթում է ամեն ինչին" ֆիլմը այս կին ռեժիսորի անդրանիկ խաղարկային ժապավենն է:

Ֆիլմոգրաֆիա
Հայրենի քաղաք (2003), Տանջուն Մալիմի ծառը (2004), Հարավի հարավը (2005), Սնկերի ընկերություն (2006), Սերը հաղթում է ամեն ինչին (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation