VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Ֆլանդրիա

Ֆրանսիա
2006, 91min.

Պրոդ.` Ռաշիդ Բուշարեբ, Ժան Բրեա, սց./ռեժ.` Բրյունո Դյումոն, օպեր.` Իվ Կապ , հնչ.` Ֆիլիպ Լըկյոր, մոնտ.` Գի Լըկոռն:
Դերերում. Ադելայիդ Լըռու, Սամյուել Բուադեն, Անրի Կրետել, Ժան-Մարի Բրյուվար, Դավիդ Պուլեն, Պատրիս Վընան, Դավիդ Լըգե, Ինգե Դեկեստեկեր:

Ֆլանդրիա: Դեմեստերի ժամանակն անցնում է ագարակում և Բարբի` իր մանկության ընկերուհու հետ զբոսնելով: Նա սիրում է Բարբին գաղտնի ու տանջալից սիրով: Մյուս տարեկիցների հետ Դեմեստերը որպես զինվոր մեկնում է հեռավոր երկիր` կռվելու: Անմարդկային դաժանությունը, ընկերության ոգին ու վախը Դեմեստերին ռազմիկ են դարձնում: Մինչ տարվա մի եղանակը հաջորդում է մյուսին, Բարբը` միայնակ ու անձկագին, սպասում է զինվորների վերադարձին: Դեմեստերի ուժգին սերը Բարբի հանդեպ կփրկի՞ նրան:

Մրցանակներ

Ժյուրիի Մեծ մրցանակ (Կաննի ՄԿՓ, 2006), "Ոսկե խարիսխ" մրցանակ (Հայֆայի ՄԿՓ, 2006):

Դյումոն, Բրյունո

Բրյունո Դյումոն (ծն. 1958, Բայոլ, Ֆրանսիա)
Առայսօր կյանքի է կոչել չորս խաղարկային ֆիլմ, որոնք բոլորն էլ ռեալիստական դրամայի և ավանգարդի սահմանագծին են: 1999-ին Նրա "Մարդկությունը" Կաննի կինոփառատոնում մի քանի մրցանակի է արժանացել, այդ թվում` ժյուրիի Մեծ մրցանակին: Դյումոնը հունական ու գերմանական փիլիսոփայություն է ուսանել և կորպորատիվ տեսաֆիլմեր ստեղծել: 15 տարի շարունակ նկարահանել է կոնֆետի արտադրության, մայրուղու կառուցման, անշարժ գույքի փաստաբանների կոնգրեսի մասին պատմող ժապավեններ և այլ` արտաքուստ շարքային նախագծեր: Դյումոնը նկարագրել է, թե հետադարձ հայացք նետելիս, ինչպես է այդ ամենը, որքան էլ տաղտկալի լինի, դառնում հետաքրքիր: "Ես սովորեցի անհետաքրքիր բաները հետաքրքիր դարձնել: Այսօրվա իմ աշխատաոճը լիովին շաղկապված է ոչինչ չնկարելու այդ տասը տարվա հետ՚: Նրա ֆիլմերը հաճախ ծայրահեղ դաժանություն ու հանդուգն սեքսուալ պահվածք են պատկերում և սովորաբար բնութագրվում են որպես բարձրարվեստ գործեր: Դյումոնն ինքը իր ֆիլմերը համեմատում է տեսողական արվեստների հետ: Նրա սիրած ռեժիսորներից են Բրեսոնը, Պազոլինին, Ռոսսելլինին և Քիառոստամին:

Ֆիլմոգրաֆիա

Հիսուսի կյանքը (1997), Մարդկություն (1999), Քսանինը արմավենի (2003), Ֆլանդրիա (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation