VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Չկապված ոտքեր

Ավստրալիա
2006, 87min.

Պրոդ.` Խի-Ջին Էնգ, Վեյ-Պինգ Տան, սց./ռեժ.` Խի-Ջին Էնգ, օպեր.` Մենգ-Հինգ Գոհ, Փոլ Լյունգ, կոմպոզ.` Քելի Տանգ, հնչ.` Ջասթին Սիհ, մոնտ.`Հուի Լինգ Լոու,:

Սա չինական Կարմիր բանակի այն դեռատի կին զինվորների երբեք չներկայացված պատմությունն է, ովքեր մասնակից են եղել Մեծ արշավին` ավելի քան 200 հազարանոց զորքի 12 հազար 500 կիլոմետրանոց հետիոտն նահանջին, որը տևել է 1934-ից մինչև 1937-ը: Էլին` մի 28-ամյա պեկինցի լրագրողուհի, 5 հազար կիլոմետրանոց ոդիսական է ձեռնարկում, որ նրան Կենտրոնական Չինաստանից հասցնում է հյուսիս-արևմտյան Չինաստանի Գոբի անապատը: Ճանապարհին նա բացահայտում է Արևմտյան երթային զորաբանակի ողբերգական պատմությունը` չինական Կարմիր բանակի ամենամեծ ռազմական ձախողումներից մեկը: Մեծ արշավի այս դրվագը անհայտ է Չինաստանի սահմաններից դուրս: Պատմության խորքն ուղղվելով` Էլին դեմ առ դեմ հանդիպում է ժամանակակից չինուհու սեփական ինքնությանը:

Խի-Ջին Էնգ

Խի-Ջին Էնգ
Մեծացել է Սինգապուրում և ուսանել Միչիգանի համալսարանում: Հետագա 15 տարին զբաղվել է գովազդով` որպես տեքստի հեղինակ և գեղարվեստական ղեկավար: 1993-ին Սինգապուրում հիմնել է "Monsoon Advertising" ընկերությունը: Նրա աշխատանքները միջազգային մեծ մրցանակների են արժանացել գովազդի աշխարհում: 2001-ին որոշել է որպես անկախ պրոդյուսեր վավերագրական ֆիլմ թողարկել չինական Մեծ արշավի մասին, որը գերել էր նրա երևակայությունը դեռ 23 տարի առաջ: 2004-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ շարունակել է իր "Long March Film" կինոընկերության միջոցով հետամուտ լինել ֆիլմի ստեղծմանը: "Չկապված ոտքերը" Խի-Ջին Էնգի առաջին ռեժիսորական աշխատանքն է:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA british-council The European Cultural Foundation