VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Ուղեվորություն դեպի Հայաստան

Ֆրանսիա
2006, 125min.

Սց.` Արիան Ասկարիդ, Մարի Դեպլեշեն, Ռոբեր Գեդիգյան, ռեժ./պրոդ.` Ռոբեր Գեդիգյան, օպեր.` Պիեռ Միյոն, կոմպոզ.` Արտո Թունջբոյաջյան, հնչ.` Լորան Լաֆրան, մոնտ.` Բեռնար Սասիա:
Դերերում. Արիան Ասկարիդ, Ժերար Մեյլան, Շողիկ Գրիգորյան, Ռոման Ավինյան, Սիմոն Աբգարյան, Սերժ Ավետիքյան, Քրիստինա Հովակիմյան, Մադլեն Գեդիգյան, Ժան - Պիեռ Դարուսեն:

Բարսամը` Աննայի հայրը, լուրջ հիվանդ է: Մեռնելուց առաջ նա ուզում է դստերը մի ժառանգություն թողնել` կասկածել սովորեցնել: Հայաստան փախչելով` նա շատ հետքեր է թողել, որպեսզի Աննան գտնի իրեն: Այս պարտադրված ուղեւորությունը անծանոթ երկիր Աննայի համար դառնում է այն, ինչ հայրն էր ակնկալում. ճանաչողական ճամփորդություն, զգայական դաստիարակություն, նոր հասունացում: Կովկասյան սարերում կորած մի փոքրիկ գյուղում նա, վերջապես, գտնում է հորը` ծաղկած ծիրանու տակ նստած: Աննան սկսում է կասկածել իր ինքնությանը, սիրուն, պարտավորություններին…

Գեդիգյան (Կետիկյան), Ռոբեր

Ռոբեր Գեդիգյան (Կետիկյան) (ծնվ. 03.12.1953, Մարսել, Ֆրանսիա)
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հայ հոր և գերմանուհի մոր զավակ: Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների բաժնում: 1980-ից կինոյի ասպարեզում է: Ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: Մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների: Նրա «Մարիուսն ու Ժանեթը» արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաեւ Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին, «Սեզար» բերել գլխավոր դերակատարուհի Արիան Ասկարիդին: «Մարի-Ժոն եւ նրա երկու սերն» ընդգրկվել է Կաննի, «Մարսյան դաշտի անցորդը»` Բեռլինի փառատոների մրցութային ծրագրում, իսկ վերջին ֆիլմի գլխավոր դերակատար Միշել Բուքեին «Սեզար» մրցանակ է շնորհվել: 2006-ին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

Ֆիլմոգրաֆիա
Վերջին ամառը (1980, համառեժ.` Ֆրանկ Լը Վիտա), Կարմիր կեսօր (1983), Ki lo sa? (1985), Աստված նողկում է անտարբերներից (1989), Փողը երջանկություն է բերում (1993, հ/ֆ), Հանուն կյանքի, հանուն մահվան (1995), Մարիուսն ու Ժանեթը (1996), Սրտի տեղում (1998), Գրոհ (2000), Քաղաքը հանգիստ է (2000), Մարի-Ժոն եւ նրա երկու սերը (2002), Իմ հայրն ինժեներ է (2004), Մարսյան դաշտի անցորդը (2005), Ուղեւորություն դեպի Հայաստան (2006), Լեդի Ջեյն (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The European Cultural Foundation