VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Թափառելով հետնախորշերում

Ավստրիա / Գերմանիա / Սվազիլանդ
2006, 100min.

Սց.` Բարբարա Ալբերտ, Միխայել Գլավոգեր, ռեժ.` Միխայել Գլավոգեր, օպեր.` Մարտին Գշլախթ, նկ.` Մարիա Գրուբեր, հնչ.` Լուկ Երսին, մոնտ.` ՔրիսթոֆՇերթենլիբ, պրոդ.` Էրիխ Լաքներ, Պետեր Վիրթենզոն:
Դերերում.Պաուլուս Մանկեր, Աուգուստ Դիհլ, Միխայել Օստրովսկի, Պիա Հայրզեգեր:

Հարուստ դատարկապորտ Սեբաստիանի սիրած ժամանցը Վիեննայի խղճուկ բարերում թափառելն է` զվարճանալու համար անսովոր մարդկանց փնտրելով: Նրա սիրավեպը Պիայի հետ վտանգվում է, երբ վերջինս բարկանում է Սեբաստիանի թեթեւամիտ դաժանությամբ գործած արարքի վրա. նա իր հարեւան Ալեքսի հետ փողոցից վերցրել է լուլ հարբած մի մարդու եւ առանց փաստաթղթերի` թողել չեխական ցրտաշունչ գյուղում: Պիան որոշում է փրկել այդ կորած մարդուն` Կալմանին, մի շրջմոլիկ պոետի:

Գլավոգեր, Միխայել

Միխայել Գլավոգեր, ծնվել է 03.12.1959, Գրաց, Ավստրիա:
Սովորել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում եւ Վիեննայի կինոակադեմիայում£ Բացի ռեժիսոր լինելուց, օպերատոր է եւ գրող£ Պարբերաբար համագործակցել է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ուլրիխ Զայդլի հետ£ 1995¬ին "Մրջյունների ճանապարհի" համար ստացել է Վիեննայի կինոմրցանակը£

Ֆիլմոգրաֆիա
Ընթերցողի մահը (1984), Ուրիշների քաղաքը (1989), Պատերազմ Վիենայում (1989), Մրջյունների ճանապարհը (1995), Կինոն մտքում (1996), Մեծ քաղաքներ (1998), Ֆրանսիա, մենք գալիս ենք (1999), Ազգային զեկույց. Ավստրիան վեց գլուխներում (2002), Մերկ խխունջներ (2003) Աշխատավորի մահը (2005), Թափառելով հետնախորշերում (2006)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA margaret_mid The European Cultural Foundation