VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Քնած երեխան

Մարոկկո / Բելգիա
2004, 95min.

Սց./ռեժ.` Յասմին Քասարի, օպեր.` Յորգոս Արվանիտիս, կոմպոզ.` Արման Ամար, գուսան Աշոտ, հնչ.` Մադոն Շարպայ, Անրի Մորել, մոնտ.` Սյուզանա Ռոսբերգ, պրոդ.` Ժան-Ժակ Անդրիեն:
Դերերում. Մունիա Օսֆուր, Ռաշիդա Բրաքնի, Ներմինե Էլհագար, Ֆաթնա Աբդեսամի, Խամսա Աբդեսամի:

Հարավային Մարոկկոյի մի մեկուսի գյուղում նշվում է Զեյնաբի հարսանիքն է: Հաջորդ օրը գյուղի բոլոր տղամարդիկ հեռանում են` Եվրոպայում ավելի լավ ապագա գտնելու հույսով: Երբ երիտասարդ կինը հայտնաբերում է, որ հղի է, որոշում է "քնեցնել" երեխային (Մաղրիբի գյուղական շրջաններում մինչ օրս տարածված սովորույթ, որի համաձայն` սաղմը կարող է տարիներով մոր արգանդում մնալ), որպեսզի նրան լույս աշխարհ բերի միայն ամուսնու վերադարձից հետո: Բայց ժամանակն անցնում է, իսկ ամուսինը չի վերադառնում: Քասարին պատկերում է կանանց անելանելի վիճակը, նրանց ակնկալիքներն ու հույսերը:

Մրցանակներ
Արվեստի եւ գրականության միջազգային համադաշնության մրցանակ` լավագույն եվրոպական ֆիլմի համար (Վենետիկի միջազգային կինոփառատոն, 2004), Հանդիսատեսի մրցանակ (Նամուրի 19-րդ միջազգային կինոփառատոն, Բելգիա, 2004), Ժյուրիի հատուկ հիշատակություն (Միջերկրածովյան կինոյի 8-րդ փառատոն, Բրյուսել), Հանդիսատեսի եւ տղամարդու լավագույն դերակատարման մրցանակ (17-րդ Անժերի եվրոպական կինոյի մեկշաբաթյա փառատոն, Ֆրանսիա), Ժյուրիի հատուկ մրցանակ (Ֆրայբուրգի միջազգային կինոփառատոն, Շվեյցարիա, 2005), "Արծաթե Աստոր" (Մար դել Պլատայի միջազգային կինոփառատոն, Արգենտինա), "Վեզուվ" մրցանակ (Նեապոլի 7-րդ միջազգային կինոփառատոն, Իտալիա), Լավագույն խաղարկային ֆիլմի մրցանակ (Բարսելոնի 13-րդ միջազգային կինոփառատոն, Իսպանիա), Փարաջանովի մրցանակ (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն), Առաջին մրցանակ (Կանանց 12-րդ միջազգային կինոփառատոն, Թուրին, Իտալիա), Առաջին մրցանակ (8-րդ ազգային կինոփառատոն, Տանժեր, Մարոկկո):

Քասարի, Յասմին

Յասմին Քասարի, ծնվել է1972, Մարոկկո:
Կինոկրթություն է ստացել Բրյուսելում: "Քնած երեխան" նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է:

Ֆիլմոգրաֆիա
Թափառական շներ (1995, կ/մ), Երբ տղամարդիկ արտասվում են (2001, վավեր.):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation