ՍայթաքելովԱՄՆ 2006, 85min.
Սց./ռեժ.` Ջոն Մարինգուին, օպեր.` Ջոն Մարինգուին, Հ. Ի. Դիշման, մոնտ.` Ջոն Մարինգուին, Մոլի Լինչ, Հ. Ի. Դիշման, պրոդ.` Ջոն Մարինգուին, Մոլի Լինչ:
Տարիներ շարունակ Հոլիվուդում աշխատելով` 25 տարվա բացակայությունից հետո ռեժիսորը անառակ որդու պես հայրենի Լուիզիանա` Թերիթաուն է վերադարձել: Նա ներկայացնում է շատ անձնական, անկեղծ եւ արտասովոր դիմանկար իր օտարացած հոր` դադաիստ նկարիչ Ջոնի Ռոու կրտսերի եւ ինքնակործանման ուղին բռնած նրա կնոջ` Վիրջի Մարի Փենուիի բարդ փոխհարաբերությունների մասին: Ջոնին նյուօռլեանյան լեգենդ է` հայտնի որպես մոլի թմրամոլ, փողոցային կռվարար եւ սպանության մեղադրյալ: Մի անգամ փորձել է նույնիսկ որդուն սպանել: Ֆիլմը կորուսյալ ժամանակի եղերերգ է, մռայլ, գերիրական գրավիչ առակ` նկարահանված Հարավի ոգով, չմարող լարվածությամբ: | Մարինգուին, Ջոն Ջոն Մարինգուին, ծնվել է 1973, Նյու Օռլեան:
1993-ին ասպարեզ է մտել որպես դիզայներ եւ մոնտաժող£ Աշխատել է Դեյվիդ Լինչի եւ Բիլի Բոբ Թորնթոնի հետ£ Որպես ռեժիսոր` հետաքրքրվել է հասարակության լուսանցքում ապրող մարդկանցով: Նկարահանել է մի քանի լիամետրաժ խաղարկային ֆիլմ անձնական եւ արտառոց թեմաներով: Նրա "Եվս մի օր հայրենիքում" աշխատանքը Իրաքի պատերազմի առաջին 30 օրը Հայտնության ոգով ներկայացնող վավերագրական ֆիլմ է, որի պրեմիերան կայացել է 2004-ին Ռոտերդամի կինոփառատոնում:
Ֆիլմոգրաֆիա
Եվս մի օր հայրենիքում (2004), Սայթաքելով (2006):
|