VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Անցանկալի անձ

Լեհաստան
2005, 117min.

Սց./ռեժ./պրոդ.` Քշիշտոֆ Զանուսսի, օպեր.` Էդվարդ Կլոշինսկի, կոմպոզ.` Վոյչեխ Կիլյար, հնչ.` Վեսլավ Զնիկ, մոնտ.` Վանդա Զեման:
Դերերում. Զբիգնեւ Զապաշեւիչ, Նիկիտա Միխալկով, Եժի Ստուր, Անջեյ Խիրա, Դանիել Օլբրիխսկի, Ռեմո Ջիրոնե, Վիկտորյա Ձիննի:

Ուրուգվայում Լեհաստանի դեսպան Վիկտորը կնոջ մահվանից հետո վերանայում է իր կյանքը, ուր զգացմունքներն ու քաղաքականությունը միախառնվել են իրար:

Մրցանակներ
Երկրորդական դերի լավագույն դերասան, Ժյուրիի մրցանակ (Լեհաստան):

Զանուսի, Քշիշտոֆ

Քշիշտոֆ Զանուսի, ծնվել է 1939, Վարշավա:
1955-59 թթ. ֆիզիկա է ուսանել Վարշավայի համալսարանում, 1956-57-ին` կինոդասախոսությունների հաճախել Լեհաստանի գիտությունների ակադեմիային կից Արվեստի ինստիտուտում: 1959-ին ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, բայց չի ավարտել 1963-ին համալսարանի փակվելու պատճառով: 1960-ին ընդունվել է Լոձի կինոդպրոցի ռեժիսորական բաժինը, որն ավարտել է 1966-ին: Այդ ժամանակից ի վեր նկարահանել է բազմաթիվ վավերագրական, խաղարկային կինոֆիլմեր եւ հեռուստաֆիլմեր թե Լեհաստանում, թե արտասահմանում: Ինքն է գրում իր ֆիլմերի սցենարները կամ դրանց համահեղինակն է: 1974-1981 թթ. եղել է Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահը: 1979-ից "Տոր" ստեղծագործական միավորման (այժմ` "Տոր" կինոստուդիա) տնօրենն է: Շատ ու շատ կարեւոր ֆիլմեր է թողարկել, այդ թվում` ընկերոջ` Քշիշտոֆ Կեսլյովսկու ուշ շրջանի գործերը: 1994-ին դարձել է Վատիկանում գործող Մշակույթի հայրապետական հանձնաժողովի անդամ: 1992-ից Կատովիցեի Սիլեզյան համալսարանի պրոֆեսոր է: Մոսկովյան ՎԳԻԿ-ի, Բուխարեստի Յ. Լ. Կարաջելի անվան թատրոնի եւ կինեմատոգրաֆիայի ազգային համալսարանի, Մինսկի եվրոպական հումանիտար համալսարանի, Բուլղարիայի համալսարանի, Սանկտ Պետերբուրգի կինոյի եւ հեռուստատեսության համալսարանի, Վալենսիայի եւ Լյուբլինի կաթոլիկական համալսարանների պատվավոր դոկտոր է:

Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Երկինք տանող գնացքը (1958), Կաղ սատանա (1958), Տանիք (1959), Ցեմենտ եւ խոսքեր (1959), Հայացք անկյունից (1960), Հովանոց (1960), Բռնիր գողին (1960), Ինքնաթիռ Բուդապեշտից (1961), Ուսանողներ (1962), Վկան (1964), Գավառացու մահը (1966), Մարիա Դոմբրովսկա (1966, հ/ֆ), Համակարգիչներ (1967), Քշիշտոֆ Պենդերեցկի (1968, վավեր., հ/ֆ), Բյուրեղի կառուցվածքը (1968), Ընտանեկան կյանք (1971), Պատի հետեւում (1971), Լուսավորում (1973), Քաթամաունթի սպանությունը (1973, վավեր.), Եռամսյակային հաշվեկշիռ (1975), Գիշերային հերթապահություն (1975), Քողարկում (1976), Անատոմիայի դաս (1977, հ/ֆ), Կանանց տունը (1977, հ/ֆ), Լյուտոսլավսկի, Պենդերեցկի, Բըրդ (1977, վավեր., հ/ֆ), Իմ Կրակովը (1977, վավեր., հ/ֆ), Պարույրը (1978), Գիշերային ճանապարհներ (1979, հ/ֆ), Հաստատուն գործոն (1980), Պայմանագիրը (1980, հ/ֆ), Հեռավոր երկրից. Հովհաննես Պողոս II պապ (1981, վավեր.), Գայթակղություն (1981), Անհասանելին (1982, հ/ֆ), Հրամայական (1982), Վատիկան. մշակույթի մայրաքաղաքը (1982, վավեր.), Կապտամորուսը (1983, հ/ֆ), Հանդարտ արեւի տարին (1984), Օրինակ (1985), Հանգած օրեր (1987), Որտեղ էլ լինես, եթե կաս… (1988), Գույքագրում (1989), Քշիշտոֆ Զանուսսիի հարցազրույցը Լյուտոսլավսկու հետ (1989, վավեր.), Երկար զրույց թռչնի հետ (1988), Կյանք կյանքի համար (1988), Ելցին. Իմ Ռուսաստանը (1988, վավեր., հ/ֆ), Նապոլեոն (հ/ս, 3-րդ մաս, Մարիա Վալեւսկա, 1988), Լուռ հպումը (1992), Զրույցներ Քշիշտոֆ Զանուսսիի հետ (1882-93, վավեր.), Տպավորություններ Շոպենի երաժշտությունից. Շոպենը Լաժենկի զբոսայգում, Շոպենը կենտրոնական երկաթուղային կայարանում (1993, վավեր.), Երաժշտությունը վարշավյան գետտոյում (1993, վավեր.), Զրույցներ լորդ Եհուդի Մենուհինի հետ (1994, վավեր.), Հանգստյան օրերի պատմություններ (1995-2000, հ/ս), Re Pescatore (1995), Չվախենալ (1996), Մեր Աստծու եղբայրը (1996), Ամբողջ թափով (1996), Արտույտը (1999), Կյանքը` որպես սեռական ճանապարհով փոխանցվող մահացու հիվանդություն (2000), Հավելվածը (2002), Անցանկալի անձ (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation