VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Օլիվա, օլիվա

Ֆրանսիա
2005, 70min.

Սց./ռեժ./օպեր./հնչ./մոնտ.` Պետեր Հոֆման:

Ուղեւորություն դեպի Իսպանիայի ծայր հարավ, մեղվապահների մոտ: Հոֆմանն իր ֆիլմը ստեղծել է ավելի քան երկու տարվա ընթացքում` առանց նկարահանող խմբի եւ նույնիսկ` հնչյունավորողի: Միայն կինոխցիկով զինված` նա միացել է Օլիվա ընտանիքին` ակնկալելով նկարահանել մեղրի ավանդական արտադրությունը մինչ այդ ընտանիքը կզրկվեր իր ագարակից: Բայց օրեցօր այս բուռլեսկային արկածը դարձել է կինոճանապարհորդություն դեպի Իսպանիայի ամենահեռավոր մասը` Բունյուելի եւ նրա "Լաս Ուրդես. Անհաց հող" խորհրդավոր ֆիլմի հետքերով:

Մրցանակներ

Մեծ մրցանակ, Լավագույն հնչյունավորման մրցանակ (Մարսելի վավերագրական կինոյի միջազգային փառատոն, 2005):

Հոֆման, Պետեր

Պետեր Հոֆման, ծնվել է 1957, Բադ Գոդեսբերգ, Գերմանիա:
1979-87 թթ. արվեստ է ուսանել Հանովերի բարձրագույն մասնագիտական դպրոցում: Ազատ ստեղծագործող է, փորձարարական եւ վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: 1991-ից համագործակցում է Հանովերի "Kino im Spangler" ոչ առեւտրային եւ անկախ կինոթատրոնի հետ: Կինոհամերգների հեղինակ է: Տարբեր զբաղմունքներ ունի, պաշտոնապես գործազուրկ է:

Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Ինքնամերկացման նողկալի ելույթ (1991), Նորդշտադտի բոլոր ավտոմեքենաները (1992), Գարեջրի տեղը` իմ մեջ (1992), Ականջը կանչում է (1994), Երաժշտական դադարի ֆիլմ (1996), Վերջին տարին Ռազիգերում (997), Օլիվա Օլիվա (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation