Նոր հայրենիք գտնելովԹուրքիա 2006, 56min.
Սց./ռեժ./հնչ.` Էնիս Ռիզա, օպեր.` Քորայ Քեսիկ, կոմպոզ.` Սինան Սաքիզլի, մոնտ.` Բուակ Դալ, պրոդ.` Նալան Սաքիզլի:
Ֆիլմը պատմում է բնակչության փոխանակման մասին, որ տեղի է ունեցել 1922-ին Հունաստանի եւ Թուրքիայի միջև: Թուրքիայի Մաքրին (Ֆաթիյե-Կայակոյ) Հունաստանում` նոր հայրենիքում, դարձել է Նեա Մաքրի (Նոր Մաքրի): Այս ֆիլմով Նեա Մաքրիի բնակիչներն իրենց զգացմունքներն են պարզում թուրքերի հանդեպ, պատմում են անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Նրանք վերաբնակվածների առաջին եւ երրորդ սերնդից են, ովքեր ապրել են արտագաղթի ցավը, ստիպված լքել իրենց հայրենիքը, տեղափոխվել նոր երկիր եւ հասակ առել նախնիների տխուր պատմությունների տակ: Խոսքը երկու մշակույթների պատկանող մարդկանց` բարեկամության վերափոխվող նախապաշարմունքների մասին է, մարդիկ, որ առանձնացել են, քանի որ պատմությունն իրենք չեն կերտել եւ ոչ էլ ի զորու են եղել փոխել: | Ռիզա, Էնիս Էնիս Ռիզա, ծնվել է 1948, Անկարա:
Բարձր դասարաններում եւ համալսարանում արդեն տարված էր լուսանկարչությամբ ու թատրոնով եւ հանդես է եկել մի շարք ներկայացումներում` որպես դերասան եւ ռեժիսոր: Լուսանկարչական աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: 1969-ից սկսել է նկարահանել վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր: Եղել է թուրքական "Երիտասարդ կինո" շարժման նախաձեռնողներից եւ Թուրքիայի շատ շրջաններում ու քաղաքներում կազմակերպել է վավերագրական կինոնկարների ցուցադրություններ ու փառատոներ: 1972-ին նրա երկու խաղարկային ֆիլմերը երկու վավերագրական ժապավենների հետ մեկտեղ ("Ուրիշ արև", "Նրանք եւ նրանց", "Բարև, սարի ծաղիկ", "Թուրքիա 1971") տարբեր արձագանք գտան` ցուցադրվելով արտասահմանում: 1973-1988 թթ. աշխատել է նաև որպես հրատարակիչ-խմբագիր: Վավերագրական ֆիլմեր ցուցադրող "Milliyet TV" ալիքի հիմնադիրներից է, մեծապես աջակցել է շատ վավերագրական ֆիլմերի կայացմանը: 1987-ին Նալան Սաքիզլիի հետ հիմնել է "VTR" կինոռեժիսորական որոնումների եւ արտադրության ընկերությունը եւ սկսել անկախ ֆիլմեր թողարկել: 1996-ին մասնակցել է Թուրքիայի Վավերագրող ռեժիսորների ընկերակցության հիմնադրմանը, որի խոսնակն ու նախագահն է եղել մինչև 2005-ը: Նրա ֆիլմերը ցուցադրվել են թուրքական եւ արտասահմանյան շատ փառատոներում եւ հեռուստաալիքներով:
Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Ստամբուլի մասին (1990), Եվ գովազդ (1990), Ժամանակին համաքայլ (1991), Տեսնելով Աֆրիկան` Լուսին թռչելիս (1991), Թուրքիայի տնտեսական պատմության տարեգրություն (1994), Կլիմայի եւ ժամանակի հեքիաթներ (1995), Եվրամիությունը եւ Թուրքիան (1995), Նազիմ Հիքմեթ (1995), Օսմանյան շրջանից մինչ օրս (1996), Փոքրամասնության կրթությունը եւ կառույցները Օտտոմանյան շրջանից մինչ այսօր (1996), Լսիր ինձ անկեղծորեն (1997), Խորհելով Էգեյան տարածաշրջանի մասին (1997), Հանրապետության երգը (1998), Հանրապետության երազները (1998), Երկիրը, որ ողբում եմ (1999), Թողնել ճոպանով գնալու (2000), Վիշտ. բաժանման հայրենիք (2001), Ձկնորսի օրագիրը (2001), Ղազիի իզմիրյան օրերը (2003), Փողոցում (2004), Հազարամյա ուղեւորություն. 600-1600 (2005), Նոթեր ցուցահանդեսից. "Թուրքեր" (2005), Նոր հայրենիք գտնելով (2006):
|