VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Գրբավիցա

Ավստրիա / Բոսնիա եւ Հերցեգովինա / Գերմանիա / Խորվաթիա
2005, 88min.

Սց./ռեժ.` Յասմիլա Զբանիչ, օպեր.` Քրիստին Ա. Մայեր, կոմպոզ.` Էնես Զլատար, հնչ.` Նենադ Վուկադինովիչ, մոնտ.` Նիկի Մոսբյոք, պրոդ.` Բարբարա Ալբերտ, Դամիր Իբրահիմովիչ, Բրունո Վագներ:
Դերերում. Միրյանա Կարանովիչ, Լունա Միյովիչ, Դեյան Ացիմովիչ, Յասնա Բերի, Էրմին Բրավո:

Ֆիլմը քննության է առնում բոսնիացի կնոջ եւ նրա դստեր վրա Բալկանյան պատերազմի թողած ցավալի հետեւանքները; Էսման իր 12-ամյա աղջկա` Սառայի հետ ապրում է Բոսնիայի մայրաքաղաք Սարայեւոյի Գրբավիցա թաղամասում: Երբ Սառան ցանկություն է հայտնում մասնակցելու դպրոցական էքսկուրսիային, Էսման փորձում է ինչ-որ կերպ վճարել ամբողջ անհրաժեշտ գումարը, թեեւ Սառայի հայրը, ըստ վկայականի, պատերազմի հերոս է, եւ աղջկան զեղչ է հասնում…

Մրցանակներ
"Ոսկե արջ", Խաղաղության կինոմրցանակ, Էկումենիկ ժյուրիի մրցանակ (Բեռլինի միջազգային կինոփառատոն, 2006):

Ժբանիչ, Յասմիլա

Յասմիլա Ժբանիչ (ծն. 1974, Սարաևո)
Հաճախել է Սարաևոյի կատարողական արվեստների ակադեմիա: 1995-ին տիկնիկավար է աշխատել "Բրեդ ընդ Փափեթ" ամերիկյան թատրոնում: 1997-ին արվեստագետների ընկերակցություն է հիմնել, ապա` "Դեբլոկադա" անունով կինոընկերություն, որի հովանու տակ նկարահանել է տասը կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև արվեստի տեսաֆիլմեր, որոնք մեծ հավանության են արժանացել միջազգային փառատոներում: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` "Գրբավիցան", 2006-ին արժանացել է Բեռլինի ՄԿՓ-ի "Ոսկե արջին":

Ֆիլմացանկ
Հետո, հետո (1997), Սերն է (1998), Մենք լուսավորում ենք գիշերը (1998), Կարմիր ճտքակոշիկներ (2000), Այստեղ-այնտեղ (2002), Պատկերներ անկյունից (2003), Կորցրած և գտնված ծննդյան օր (2004), Գրբավիցա (2005), Շինարարի օրագիրը (2005), Մասնակցություն (2008), Ճանապարհին (2009)



ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The Club The European Cultural Foundation